23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 24, 2020

Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։ Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- գրել է վարչապետը։ Վարչապետը գրառմանը կից հրապարակել է աշխատանքային քննարկման լուսանկար։

Եթե այսօր գնանք տանը նստենք, ժողովուրդը էլ ո՞ւմ երեսին նայի. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝  հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլ կյանքը շարունակվում է և ժողովուրդը սպասում է իրենց: «Պատկերացնո՞ւմ եք մենք էլ ասենք, որ անելիքներ չունենք ու գնանք մեր տներում նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասում: Ի վերջո, խորհրդարանական պետությունում կարևոր մարմինը սա է: Ճիշտ է, արտակագ իրավիճակ է, բայց ժողովուրդը […]

Երեկ կողմ եք քվեարկել, ընկեր ջան, հիմա ասում եք, որ ինքնահաստատվում եմ Ձեր հաշվին, Աստված չանի՝ էդ օրն ընկնեմ․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարուքյանին

ԱԺ աշխատակազմը հերթափոխով է գալիս գործի, իսկ խոցելի թիրախային խումբը չի գալիս աշխատանքի, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ մինչև արտակարգ դրության ավարտը նիստեր չգումարել։ Հայրապետյանը կոչ արեց պատգամավորներին սենյակներից աշխատել ցանկության դեպքում։ Մարուքյանն էլ ի պատասխան նշեց, որ իր առաջարկը բխում է վարչապետի երեկվա հայտարարությունից, որն […]

Երբ բիզնեսին ասում ենք՝ գնա վարկ վերցրու, բեր հարկ վճարի. 168.am

168.am–ը գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության մեջ, մասնագետները համարում են ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրավիճակ։ Անկախ նրանից՝ այս բնորոշումներից որն է առավել մոտ իրականությանը, փաստն այն է, որ համաշխարհային տնտեսությունը բախվել է ծանր փորձության։ Ուստի, առողջապահական խնդիրներից զատ, այս օրերին տարբեր երկրների կառավարություններ քննարկում են, թե ինչ կարելի է անել տնտեսությանը հասցված […]

Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գում է. «Բիզնեսն աշխարհում խորը մտահոգված է իր ապագայով և նրան անհրաժեշտ են երաշխիքներ: Համաշխարհային քաղաքական ու տնտեսական առաջատարները պետք է կարողանան մի կողմ թողնել բոլոր տիպի միջպետական տարաձայնությունները և համատեղ գործողություններ սկսեն: Այլապես, ստեղծված իրավիճակը շատ ավելի անելանելի դրության մեջ է դնելու ամեն ինչ: Հայաստանի իշխանությունները […]

Հայկ Մարությանի վախերը կաթվածահար են արել Երևանի կառավարումը. Հրապարակ

«Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն և նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։ Ավելին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Սակայն Աստված գիտի՝ ընդունարանի աշխատողները որքանով են տեղյակ քաղաքային տնտեսությունից և ինչպես է […]

Արցախում օր օրի իրավիճակը թեժանում է․ Հրապարակ

«Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու։ Կիրակի օրը լրանում էր թեկնածությունները հանելու ժամկետը, սակայն ոչ մեկը չհանեց։ Իսկ թեկնածուների լեքսիկոնն օր-օրի ավելի է կոշտանում։ Մեր զրույցում Արցախի նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի […]

Մարտի 24-ին կունենանք մեկուսացումից դուրս գրվող 50-70 քաղաքացի․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան լայվով ասաց՝ վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի:  «Հույս կա, որ վաղը կունենանք առողջացած և մեկուսացման վայրերից դուրս գրվող 50-70 քաղաքացի: Ինչքան, որ մենք ունենալու ենք նոր դրական դեպքեր, այնքան էլ մենք ունենալու ենք առողջացող եւ մեկուսացումից դուրս եկող դեպքեր: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում ունենք 6 քաղաքացի, սակայն ոչ արհեստական շնչառության […]

Կարգելվի բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը. վարչապետ

Մարտի 24-ից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը: Այս մասին  ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարեց, որ այս պայմաններում անհրաժեշտ են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել եւ ավելի խիստ ձեւով մոտենալ արգելքներին: «Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար, կդադարեն շինարարական աշխատանքները, կդադարեն նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի