14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկ Մարությանի վախերը կաթվածահար են արել Երևանի կառավարումը. Հրապարակ

«Արդեն 3-րդ շաբաթն է՝ քաղաքապետարանի ամենշաբաթյա դիսպետչերականները, որոնց ժամանակ զեկուցվում են, թե ինչ է կատարվել քաղաքում, հանձնարարականները ինչ ընթացք ունեն և նոր հանձնարարականներ են տրվում, չեն անցկացվում։

Ավելին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ոչ մեկին չի ընդունում, կապը աշխատողների հետ պահպանում է ընդունարանի միջոցով։ Սակայն Աստված գիտի՝ ընդունարանի աշխատողները որքանով են տեղյակ քաղաքային տնտեսությունից և ինչպես է այդ կապն իրականացվում։ Չի կատարվում նաև օնլայն որևէ խորհրդակցություն։

3 շաբաթ քաղաքի կենսագործունեության համար պատասխանատուները, փաստորեն, անգործության են մատնված, իսկ քաղաքապետին դա չի հետաքրքրում։

Հայկն այնքան վախեցած է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենք են գնում կառավարությունում ասուլիսներ տալիս, այդ թվում՝ քաղաքապետի տեղակալները։

Մինչդեռ միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ աշխարհի շատ երկրների մեծ քաղաքների քաղաքապետերն, ում հետ նա սիրում է համեմատվել, իրենք են կազմակերպում վարակի դեմ հիմնական պայքարը, անձամբ հանդիպումներ են ունենում, օպերատիվ լուծումներ են տալիս, շրջում են քաղաքի տարբեր վայրերում՝ վտանգելով իրենց կյանքը, իսկ Մարությանը բացակա է։ Նա նույնիսկ վարչապետի երևանյան շրջայցին չէր մասնակցում։

Հիմա էլ կամ չի գնում աշխտանքի, կամ մի քանի ժամով գնում մեկուսանում է իր աշխատասենյակում, որ ոչ մեկի հետ չշփվի»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ