Կարգելվի բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը. վարչապետ
Մարտի 24-ից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, որ այս պայմաններում անհրաժեշտ են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել եւ ավելի խիստ ձեւով մոտենալ արգելքներին:
«Վաղվանից կարգելվեն բոլոր տեսակի սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը, իհարկե, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար, կդադարեն շինարարական աշխատանքները, կդադարեն նաեւ թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը: Կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ առավոտյան պարետատունը կհրապարակի ամբողջական ցանկը թույլատրվող գործունեության:
Վարչապետը նորից կոչ արեց մնալ տանը եւ պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք, հիվանդներից 26-ն ունի թոքաբորբ: Ապաքինվել է 2 պացիենտ: