15 Մարտի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2020

Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել։ «Բոլորին հեռացնում են աշխատանքից, որ հավաքվեն՝ մի 200 հոգի մարդ կհավաքվի», – Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխատանքից ազատված բուժքույր Ժենյա Մկրտչյանը։ Բուժքրոջ խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրինությունից տարբերի բաժինների աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ասել են՝ այնպես կազատեն, որ այլ տեղ աշխատանքի […]

«Լուսավոր Հայաստան»-ը դատի է տվել Լևոն Զուրաբյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու, մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին։   Որպես պահանջ՝ նշված է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը։  

«Իրեն ողջունող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք». Հայկ Մամիջանյան

«Մենք տեսնում ենք, թե ոնց են Արցախի հարցի քննարկումները վերածվում «Կիսաբաց լուսամուտների». Մյունխենի շոուն «Կիսաբաց լուսամուտներ» էր, միայն հոգեբանն էր պակասում, որը պետք է վեր կենար և ասեր՝ գիտե՞ք ինչ, ես համարում եմ, որ դուք պետք է հաշտվեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ «չարժեր այդքան էժանացնել» այդ խնդիրը:  «ՀՀԿ փոխնախագահն արդեն ասել է, […]

Վահրամ Բաղդասարյանը վերընտրվել է

ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջում տեղեկացված է, որ Վահրամ Բաղդասարյանը վերընտվել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման » ամբիոնի վարիչ. «Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը վերընտրվեց Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի «Ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման » ամբիոնի վարիչ: Երկար տարիների անմնացորդ աշխատանքն անարդյունք չմնաց: Շնորհավորում ենք Վահրամ Բաղդասարյանին, […]

Փետրվարի 28-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 28-ին՝ ժամը  12:30-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը և  Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ կենտրոնի բժիշկների ու աշխատակիցների բողոքը տնօրեն Սամվել Գրիգորյանին աշխատանքից ազատելու դեմ.  ՀՀ  Ան որոշումը «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի միավորումը  «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին. երևույթի վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռանկարները: 

Վահագն Հովակիմյանը ստում է. դրամահավաքի նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը

Երեկ՝ փետրվարի 26-ին, ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես եկան, որում մասնավորապես առաջարկում էին, որ իշխող ուժի ներկայացուցիչները փետրվարի 25-ին տեղի ունեցած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարի՝ օրենսդրությամբ նախատեսված հանրաքվեի հիմնադրամի թույլատրելի շեմը գերազանցող մասը փոխանցեն պետական բյուջե՝ հաշվի առնելով այն, որ դրամահավաքի՝ նախապես հայտարարված նպատակը եղել է «Այո»-ի քարոզարշավի ֆինանսավորումը։ […]

Եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք. Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում Սումգայիթի հոդվածի մասին

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող , հաղորդավար Ռոման Բաբայանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանել է «Նեզավիսիմայա գազետա»-ում 1988թ․-ի Սումգայիթի իրադարձությունների մասին հոդվածը.  «Իհարկե, ես գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախված ընկերներ, բայց միամտորեն ես կարծում էի, թե նույնիսկ այս «գործընկերների» կատեգորիայում կան սահմաններ, որոնք չի կարելի խախտել: 88-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների մասին «Նեզավիսիմայա գազետա»-ում […]

Երբ է մարդը ստանում Աստծո աջակցությունը. Մեծ Պահքի 4-րդ օր. surbzoravor.am

Կյանքը հազարավոր մարտահրավերներ է նետում մարդուն, որոնց դեմ պայքարում  մարդն ամեն կերպ փորձում է դիմակայել, ուժեղ լինել կամ գտնել ավելի ուժեղ աջակիցների՝ շատ հաճախ մոռանալով ամենագլխավոր Պահապանին և ուժի Աղբյուրին՝ Աստծուն: Վստահելով Աստծուն՝ մարդն աստվածային օգնություն է ստանում իրեն ծանոթ և անծանոթ, մտերիմ և ոչ մտերիմ մարդկանց կողմից անսպասելի հանգամանքների և իրադարձությունների միջոցով: Աստվածային աջակցությանն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի