13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք. Ռոման Բաբայանը՝ «Նեզավիսիմայա գազետա»-ում Սումգայիթի հոդվածի մասին

«Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, լրագրող , հաղորդավար Ռոման Բաբայանը ֆեյսբուքյան հանրագրում մեկնաբանել է «Նեզավիսիմայա գազետա»-ում 1988թ․-ի Սումգայիթի իրադարձությունների մասին հոդվածը. 

«Իհարկե, ես գիտեմ, որ լրագրողների շրջանում կան ծախված ընկերներ, բայց միամտորեն ես կարծում էի, թե նույնիսկ այս «գործընկերների» կատեգորիայում կան սահմաններ, որոնք չի կարելի խախտել: 88-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների մասին «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակումից հետո հասկացա, որ դա այդպես չէ:

Անսկզբունքայնություն, ստորություն ու ծախվածություն: Այլ բառեր դժվար է գտնել: Որպես մարդ, որն անցել է Խորհրդային Ադրբեջանում հայկական ջարդերի այս ողջ սարսափը, ես կարող եմ ասել, որ եթե կարող եք գումարով հրապարակել այն, ինչ հրապարակել եք, ուրեմն պարզապես սրիկաներ և ստահակներ եք»: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ