23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2020

Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը. Փաստինֆո

Խոսքի եւ մամուլի ազատությանը նոր փորձություն է սպասվում։  Քրեական օրենսգրքի նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը, կարող է ազատ խոսքի գլխին կախված  նոր մահակ դառնալ ։ Մասնավորապես, նախագիծն առաջարկում է ընդլայնել սուտ մատնության հոդվածը։ Ըստ այդմ,  սուտ մատնություն կարող է համարվել  ոչ միայն իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ այլ անձանց մասին սուտ տեղեկություն […]

Մարտիմեկյան ողբերգության ակունքներում կանգնած ՀԱԿ(ազգ)ային ուժերը վերագտան իրարագտան իրար և դարձյալ միավորվեցին Հայաստանը կազմաքանդելու «գաղափարի» շուրջ

Տեսեք` ովքեր են աջակցում ՍԴ դատավորներին զոռով տուն ուղարկելու մասին հակասահմանադրական հանրաքվեին «Այո»-ի ճամբարում ՀԱԿ-ի այն նույն «սաստավն» է, որով 2008թ. Տեր-Պետրոսյանը մասնակցեց 2012թ. խորհրդարանական ընտրություններին, 7 տոկոս ձայն հավաքեց ու 5 տարի շարունակ հարյուրի վրա ինքնադրսևորվեց ԱԺ ամբիոնից` ատելություն տարածելով շուրջբոլորը, փնովելով իշխանություններին` ինչպես կարող էր։ Հետո փոշիացավ, այդ թվում` նաև անջատողականության դրոշն առաջինը […]

Թե մի քիչ լավատեսություն էին թողել էն շնաբարո դուրսպրծուկները, էն էլ էս բանավեճը տարավ

Տիգրան Մեծի անունից եմ ասում, դուք խայտառակում եք ռեսպուբլիկան… …թե մի քիչ լավատեսություն էին թողել էն շնաբարո դուրսպրծուկները, էն էլ էս բանավեճը տարավ… © մյունխենաբարո ցիրկ Վահան Ասատրյան

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քարոզչության կողմից լիազոր ներկայացուցիչն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Ներկայացված ցուցակում ներառված է խմբակցության 44 պատգամավոր` Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր […]

Պաշտոնանկություններ ՊՆ-ում

Առաջիկայում ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում: Կընտրվեն կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք էլ կդառնան քավության նոխազ եւ «պատասխան» կտան վերջին շրջանում զինված ուժերում տիրող իրավիճակի մասով: Այս մասին տեղեկություններ են տարածվել ԶԼՄ-ներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությունիցն հետո, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ […]

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին

Քիչ առաջ ավարտվեց Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կմասնակցի սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավին: Հիշեցնենք, այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, այն կտևի մինչև ապրիլի 3-ը: Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին:   

«Մարտի 1-ի» գործի նյութերը թաքցվում են, որ այսօրվա դերակատարները վերախմբագրեն պատմությունը. Արփինե Հովհաննիսյան

Ակնհայտ է, որ վեց հարյուր հատորանոց գործը, որը չեն տրամադրում պաշտպանական կողմին լույս չի սփռելու 2-րդ նախագահի ու մյուսների գործի վրա, քանի որ հիմա եղածով էլ պարզ է՝ քրեական գործի հիմքը բացակայում է։ Ու այս գործում ամենակարեւոր դերակատարներից մեկը հենց ՀՔԾ-ին է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար […]

Հրաժարական

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը հայտնել է, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել՝ մասնավորապես նշելով․ «Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ։ Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի