24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրաժարական

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը հայտնել է, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել՝ մասնավորապես նշելով․

«Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ.

2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ։

Այս ժամանակահատվածում վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման: Չիրականացված ծրագրերի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Սիրելի՛ աջափնյակցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում վարչական շրջանի նոր ղեկավարին:

Լիահույս եմ, որ նոր ղեկավարը, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը․ Աջափնյակը շարունակելու է զարգանալ, և ես, իմ հնարավորությունների սահմաններում, շարունակելու եմ աջակցել և նպաստել այդ գործընթացին ուղղված ցանկացած նախաձեռնություն։

Սիրելի՛ աջափնյակցիներ, գործընկերներ, շնորհակալ եմ ձեզ՝ այս տարիների ընթացքում միասնական և նվիրված աշխատանքի, ինձ աջակցելու և վստահելու համար:

Բոլորիս հաջողություն եմ մաղթում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ