04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել։

«Բոլորին հեռացնում են աշխատանքից, որ հավաքվեն՝ մի 200 հոգի մարդ կհավաքվի», – Tert.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է աշխատանքից ազատված բուժքույր Ժենյա Մկրտչյանը։

Բուժքրոջ խոսքով՝ բժշկական կենտրոնի տնօրինությունից տարբերի բաժինների աշխատակիցներին ստիպել են ազատման դիմում գրել, հակառակ դեպքում ասել են՝ այնպես կազատեն, որ այլ տեղ աշխատանքի ընդունվել չկարողանան։

«Բերում են իրա հորքուրի, մորքուրի աղջիկներին, մենեջերներ են բերում։ Մեր աշխատավարձերն իջեցնում են, իրանց բերած մարդկանց աշխատավարձերը՝ բարձրացնում։ Էդ էլ հո փաստ ա։ Ինչո՞ւ իմ աշխատավարձը իջավ՝ առանց ինձ զգուշացնելու։ 10 տարի աշխատել եմ այս հիվանդանոցում, որևէ նկատողություն չեմ ստացել, հիմա փրփուրներից են կախվել, գալիս պատճառ են գտնում, ազատում են աշխատանքից։

Ինչի՞ համար են ինձ աշխատանքից ազատում, որ ճի՞շտն եմ ասում։ Տնօրենին ասել եմ՝ պետք է ունենանք 8 մոնիտոր, ունենք ընդամենը 3-ը։ Մենք չունենք անգամ թթվածնի բալոն՝ հիվանդներին վերևից ներքև տեղափոխելու համար, անալիզները գրում էինք «ԷԿԳ»-ի թղթի վրա, անգամ թուղթ չունեինք։ Էդ լրիվ իմ խոսելու պատճառով է, որ էսօր փոխել են», – ասել է աշխատանքից ազատված բուժքույրը։

Նա նաև նշել է՝ ամեն անգամ խնդիր լինելու դեպքում տեղյակ է պահել տնօրինությանը, ինչն էլ, նրա կարծիքով, իրեն ազատելու պատճառ է դարձել։

«Ամեն անգամ իջել եմ ներքև ու զեկուցել եմ, ու դա իրենց դուր չի եկել։ Ինձ ասում են մենակ դու ես կարդիոբիտում։ Մյուսները վախեցած են, չեն խոսում։ Իմ շատ խոսելու պատճառով ինձ ազատեցին։ Ես Արսեն Թորոսյանին էլ եմ գրել։ Գրել եմ՝ ինձ բացատրեք, թե ինչի՞ ես չեմ ստացել 13-րդ աշխատավարձ, ինչի՞ իջավ իմ աշխատավարձը, դրա մասին տեղյակ են նաև փոխնախարարները ու ոչ մի պատասխան։ «Սբ. Գրիգոր Լուսավորիչը» ոչ մեկի հոր հիմնարկը չի»։

Նրա խոսքով՝ բացի բուժքույրերից նաև բժիշկներին են ասել, որ աշխատանքից ազատման դիմում գրեն։

 «Տպավորություն է, որ իրենք եկել են մարդկանց աշխատանքից ազատելու համար։ Հանում են աշխատողներին ու բերում են իրենց մարդկանց, իրենց բարեկամներին, իրա աթո՞ռն ա պնդացնում», – ասել է Ժենյա Մկրտչյանը
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ