23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2020

Ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Բաքվից պատվիրված հակահայկական զառանցանքներին. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. Մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են պոպուլիզմով և դեմագոգիայով, որի հասցեատերը ներքին լսարանն է ու բարձիթողի են արել արտաքին քաղաքական վտանգները, պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է, որ մաքսիմալ դրանից օգտվի… Այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ հակահայկական նյութեր են հրապարակվել ռուսաստանյան և ռուսալեզու բավական հայտնի Lenta.ru, bbc .com, Gazeta.ru […]

Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակը՝ ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավոր խուսափել մի քանի երկրներ այցելելուց

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում ԱԳՆ-ն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և […]

Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Արսեն Թորոսյան

Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Նա նշեց, որ մինչև Իրանի հետ սահմանը փակելու՝ Կառավարության որոշման ուժի մեջ մտնելը ՀՀ սահմանը բաց է եղել Իրանի […]

«Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը։ Վարչապետը, հիշեցնենք, ասել էր, թե այսօր ընդդիմադիր գործունեություն ծավալելը բավականին եկամտաբեր է։ «Հարգարժա´ն պարոն վարչապետ, երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ` շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության […]

«Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն… Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն և նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ: Արդեն 6 ամիս է՝ ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և մշակել երկարաժամկետ ռազմավարություն: Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության […]

Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Սա քննարկման դրված նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող 450-րդ հոդվածն է… Հեղափոխական, ժողովրդավարական ու ազատական լոզունգների ներքո ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ։ Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը, իսկ հանրությունը դադարելու է տեղեկատվություն ստանալ այս կամ այն ենթադրյալ հանցագործության մասին։ Իսկ հաշվի առնելով […]

Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է, համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

Մեծ Այրումում արտակարգ իրավիճակ է, համայնքի բնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հողով բարձված բեռնատարների հողը տեղափոխեն «Նահատակ» պոչամբարի տարածք և բարձրացնեն պոչամբարի պատվարը։ Այս մասին տեղեկացնում է Հրապարակը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
ՀունվարիՄարտի