06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը։

Վարչապետը, հիշեցնենք, ասել էր, թե այսօր ընդդիմադիր գործունեություն ծավալելը բավականին եկամտաբեր է։

«Հարգարժա´ն պարոն վարչապետ, երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ` շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել և երկրորդ` հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ` որպես ժողովրդավարության ինստիտուտ: Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը»,-գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ