158.000 դոլար. անտրամաբանական պարգևավճարներ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում. Yerkir.am

ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ի պատասխան Yerkir.am-ը գրավոր հարցման՝ հայտնել է, որ 09.05.2018թ. մինչեւ 31.12.2019թ., այն է՝ Ն. Փաշինյանի իշխանության օրոք, իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը կազմել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158 հազար ԱՄՆ դոլար): ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեի […]