03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

6 ավանդական միջոց՝ գրիպը և մրսածությունը հաղթահարելու համար

Գրիպը շնչառական սուր վիրուսային ինֆեկցիա է: Գրիպ կարող է միայն վիրուսն առաջացնել: Մրսածությունը նույնպես մեծամասամբ վիրուսային ծագում ունի, երբեմն էլ՝ բակտերիալ և ամենևին նշանակություն չունի՝ ինչ եղանակ է դրսում: Բայց միևնույն ժամանակ, ցրտահարությունը կարող է իմուն պաշտպանությունը նվազեցնել՝ նպաստելով հիվանդանալու հավանականության մեծացմանը:
 
Գրիպի կանխարգելման կամ բուժման համար բժշկական մեթոդներից բացի կան նաև ավանդական բուժման եղանակներ: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև. 

1. Լիմոնի մի մասը գցեք թեյի մեջ և խմեք: Սա կօգնի հանգստացնել կոկորդի բորբոքումը:

2. Մեղրը կօգնի նվազեցնել կոկորդի ցավը և իջեցնել ջերմությունը: Մրսածության դեպքում տաք կաթի մեջ մեղր ավելացրեք և խմեք քնելուց առաջ:

3. Սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը: Եթե հիվանդանալուց հետո սխտոր օգտագործեք, կտեսնեք, որ հիվանդությունն ավելի կարճ կտևի: Գերադասելի է այն օգտագործել թարմ վիճակում:

4. Խնձորի քացախը կարող է օգնել բակտերիաների և վիրուսների դեմ պայքարում:

5. Իմբիրի արմատը հիանալի միջոց է մրսածության դեմ: Այն օգնում է հաղթահարել վիրուսները: Իմբիրով կարելի է թեյ պատրաստել, որը գերադասելի է խմել առավոտյան և ցերեկը: Խորհուրդ չի տրվում այն օգտագործել քնելուց առաջ, քանի որ այն թարմացնող հատկություն ունի:

6. Վիսկիի փոքր քանակը կարող է օգնել թեթևացնել մրսածության ախտանիշերը: Կարելի է վիսկիի մի քանի կաթիլ ավելացնել թեյի մեջ և օգտագործել մրսածության դեպքում: Սա ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, եթե դուք ջերմություն ունեք:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ