23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չարը այսօր կարող է հաղթող թվալ, բայց վերջնական հաղթանակը նրանցն է, որ Աստծուն են ընտրում

Պահքի խոհեր

Եթէ ճշմարտապէս ընտրէք խաչի ճանապարհը, ու գնաք Աստուծոյ ուղղութեամբ, ապա ձեզնից հետզհետէ վայր կ՚ընկեն ատելութիւնը, հպարտութիւնը, սուտը, կեղծիքը, նախանձը, անբարոյութիւնը, բղջախոհութիւնը, չարը, անէծքը, հայհոյանքը, մանաւանդ թալանը, գողութիւնն ու ոճիրը, որոնք զարմանալի կերպով միայն ու միշտ տեսնում ենք ՈՒՐԻՇՆԵՐԻ մէջ։

Մի բան թող յստակ լինի։ Խաչը տկարութիւն չէ, հաւատքի ճանապարհը ոչխար դառնալ չէ։ Խաչն ու խաչեալը դրսից տկար թուացող՝ ներսից ահռելի հզօրութիւն են. դրսից հարուածելի՝ ներսից ճզմող վէմ են. դրսից արգահատելի ու մեռած՝ ներսից յաղթանակող ու ուժեղագոյնն են. դրսից աղքատ՝ ներսից հարստութիւն են. դրսից մեռած… ներսից կեանք ու աւելիով կեանք են։

Ուզո՞ւմ էք պահեցողութեամբ վերցնել խաչը…, լաւ մտածեցէք։ Ճանապարհը դժուար է, երկար ու քարքարոտ։ Մարդիկ որոնք (ամէն իմաստներով) դրսից են միայն «զօրեղ», «ուժեղ», «հարուստ» եւ «կենդանի», բայց իրականութեան մէջ ներսից տկար, աղքատ, մերկ, մեռած ու նեխած են, պիտի ծաղրեն ձեզ, քարկոծեն ձեզ, թքեն ու հայհոյեն ձեզ, խնդան ձեր վրայ ու ամէն տեսակ անուններ ու պիտակներ կպցնեն։ Նրանց հետ, ձեր դէմ են լինելու Սատանան ու իր դեւերը, չար ոգիներն ու չար ուժերը, որոնք պիտի քաջալերեն նրանց ու ծիծաղեն ամէն քայլափոխին։

Բայց միւս կողմից, ամբողջ ճանապարհին ու միաժամանակ, Աստուած պիտի օգնի ձեզ, սրբերը պիտի նեցուկ կանգնեն ձեզ, հրեշտակները պիտի հասնեն ձեզ եւ ճանապարհը պիտի լինի թեթեւ ու տանելի…։ Այդ երկար ճանապարհի վերջին, յետադարձ նայուածքով պիտի տեսնէք որ Տիրոջ նման յաղթեցիք աշխարհին։

Պահքով ճանապարհ եթէ գնացիք, մի՛ նայիք ձեր ետին։ Չարը այսօր կարող է յաղթող թուալ, բայց վերջնական յաղթանակը նրանց է որ Աստուած են ընտրում եւ մարմնաւորում այս աշխարհի մէջ չարի դէմ պայքարներում։

Հաւատո՞ւմ էք ճշմարտութեան եւ լոյսին, ձեզ մնում է ընտրել ձեր ճանապարհը…, իմաստութեամբ ընտրեցէք…։

Տ. Սերոբ քահանա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ