14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է.

«Սա քննարկման դրված նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող 450-րդ հոդվածն է… Հեղափոխական, ժողովրդավարական ու ազատական լոզունգների ներքո ներխուժում ենք խոսքի ազատության սահմանափակումների աննախադեպ փուլ։ Զանգվածային լրատվության ցանկացած միջոց, ցանկացած լրագրող մշտապես զգալու է կախված վտանգը, իսկ հանրությունը դադարելու է տեղեկատվություն ստանալ այս կամ այն ենթադրյալ հանցագործության մասին։

Իսկ հաշվի առնելով մոդայիկ դարձած ընտրովի արդարադատությունը, առավել ակնհայտ է դառնում, թե ինչ նպատակներ ունի այս ամենը։ Նորահայտ մեր փորձագետները, հատկապես երբ ուզում են արևմտամետ թվալ, քննադատության թիրախ են սարքում Ռուսաստանի օրենսդրությունը։ Խորհուրդ կտամ նրանց փորձել ՌԴ քրեական օրենսգրքում նման բան գտնել…

Հ.Գ. այս պահին էլ յուրաքանչյուր ոք ունի իրավական պաշտպանության միջոցներ իր վերաբերյալ զրպարտությունից պաշտպանվելու համար»։

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ