29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

Քարոզչական պոռնոգրաֆիա՝ Հ1-ի կատարմամբ /տեսանյութ/

Քաղաքագետ Արմեն Մինասյանն իր էջում գրում է. «Հպարտ քաղաքացիների վարչապետն այսօր ցասման հերթական չափաբաժինը թափեց հեռուստատեսություններից երկուսի գլխին։ Վստահաբար, այդ երկուսի մեջ Հանրային հեռուստաընկերությունը չկար։ Հիմա մի փոքր սպռավոչկա։ 4 օր առաջ, ՀՀ Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի շրջանակներում Մամիկոն Իսոյանի 60-ամյակի շնորհավորանքի՝ հարկատուներիս հաշվին կատարումը կարելի է համարել քարոզչական պոռնոգրաֆիա։ Ահա թե ինչու։ Նամակագիրը […]

Իշխանության նպատակն էր փակել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը. Արա Վարդանյան.

Դատախազությունը բողոքարկել է դատավորի գրավոր որոշումը, համաձայն որի՝ ինձ ազատ են արձակել: Իմ օրոք շուրջ 70 միլիոնի աշխատանքներ են իրականացվել, իսկ ես էլ դեռ մեղադրվում եմ շուրջ 200 միլիոնի յուրացման մեջ, բայց կարծում եմ՝ դեռևս 79 միլիարդ էլ դեռ կարող են ինձ վրա յուրացում գրել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» […]

ԱԺ-ում ամանորյա զարդարանքներն ու տեխնիկական սպասարկումն արժեցել են 5 միլիոն դրամ

2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների (տեխնիկական, կազմակերպչական, զարդարանքներ և այլն) համար ծախսվել է 5,330,000 դրամ: Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ աշխատակազմ ուղարկած հարցման պատասխանից: Արդյո՞ք Ազգային ժողովի կողմից արդարացված է 5 միլիոնից ավելի գումար հատկացնելը ամանորյա զարդարանքների և այլնի համար այն դեպքում, երբ նախորդ՝ 2018թ. և 2017թ. ՀՀ Ազգային Ժողովի ամանորյա միջոցառումների համար  ծախսվել է, […]

Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 17-ին՝ ժամը  13:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝  ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: 

Նիկոլ ջան ՝ հերթական անգամ ձախողվելու ես

Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը գրել է․ «Նիկոլն ասում է, թե հեռուստաընկերություններից երկուսի լոգոյի տեղը կարելի է գրել՝ «Կոռուպցիա գրուպը ներկայացնում է»։ Վարչապետը իրեն պատկանող «Հայկական ժամանակի» մասին թող նախ խոսի, նոր մյուս լրատվամիջոցների և նշի այդ «կոռումպացված» հեռուստաընկերությունների անունները, թե չէ շատ անլուրջ ու անպատասխանատու հայտարարությամբ Նիկոլը , այն էլ կառավարության նիստում, ազդակներ է […]

Զերծ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից

Ցավով արձանագրում ենք, որ վերջին ժամանակներում տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ապատեղեկատվության, անձի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի և ստոր ստերի քանակը: Տեսանելի են նաև նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Նրանք սեփական կեղտոտ նպատակների համար չեն խորշում անգամ ամենազարհուրելի և պիղծ մեթոդներից և գործելաոճից: Բացի ֆեյք լրահոսից, այսօր արդեն կառավարության շենքի […]

«Մեդիա պաշտպան»-ն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին: «Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է», – նշված է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հայտարարության մեջ։ «Մեդիա […]

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք բանակցություններից երբևէ չենք խուսափել, հակառակը, շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացում», – ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ որևէ պահ չի եղել, որ Հայաստանը փորձի ձգձգել բանակցային գործընթացը։ «Նախարարների մակարդակով եղել են […]

«Ռուսաստանը համաշխարհային գլոբալ զարգացումներին ընդառաջ». Արտակ Զաքարյան

 ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով փաստացի ազդարարեց Ռուսաստանում սկսվող լայնածավալ բարեփոխումների նոր ալիքի մասին: Նախանշված խնդիրների ու թիրախների բնույթը պահանջում է կառավարման նոր մոդել՝ հետևաբար նաև նոր թիմ, որի գործունեության առանցքն ամբողջությամբ խարսխված են լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի