06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Մեդիա պաշտպան»-ն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ կառավարության նիստի ժամանակ հեռուստաընկերությունների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որպեսզի կառավարության ղեկավարը չպիտակավորի հեռուստաընկերություններին:

«Սա հեռուստաընկերություններին լռեցնելու, խոսքի ազատությանը դեմ գնալու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է», – նշված է «Մեդիա պաշտպան»-ի տարածած հայտարարության մեջ։

«Մեդիա պաշտպան»-ը պահանջում է ելույթներում լինել կոռեկտ։

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել էր, որ Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ