24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռուսաստանը համաշխարհային գլոբալ զարգացումներին ընդառաջ». Արտակ Զաքարյան

 ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով փաստացի ազդարարեց Ռուսաստանում սկսվող լայնածավալ բարեփոխումների նոր ալիքի մասին: Նախանշված խնդիրների ու թիրախների բնույթը պահանջում է կառավարման նոր մոդել՝ հետևաբար նաև նոր թիմ, որի գործունեության առանցքն ամբողջությամբ խարսխված են լինելու նորարարությունների վրա:

Վերջին տարիներին արևմուտքի կողմից ՌԴ դեմ կիրառվող կոշտ տնտեսական սանկցիաների պարագայում, հեռացող կառավարությունն այնուամենայնիվ կարողացել է ապահովել մակրոտնտեսական կայունությունն ու բանակի վերազինումը:

Նախագահ Պուտինի կողմից դրված խնդիրների իրագործման համար նոր կառավարությունը պետք է լինի բարձրակարգ տեխնոկրատ և համարձակ նախաձեռնող, քաղաքականապես անկաշկանդ, իսկ նոր կառավարման մոդելը պետք է լինի առավելագույնս հասկանալի ու հասանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: Նրանում բոլորը պետք է տեսնեն իրենց, իրենց հնարավորությունները, իրենց դերն ու նշանակությունը: Հաջողված բարեփոխումները հենց դա են ենթադրում այնպես ինչպես իրագործվել են օրինակ Չինաստանում՝ Դեն Սյաոպինի, Գերմանիայում՝ Լյուդվիգ Էրխարդի, Լեհաստանում՝ Լեշեկ Բալցերովիչի հեղինակությամբ և ղեկավարությամբ:

Կառավարման նոր մոդելի իրավաքաղաքական հիմքերի ձևավորման նպատակով, Ռուսաստանը գնում է նաև սահմանադրական փոփոխությունների, որում կարծում եմ, անշուշտ լինելու են պետական և քաղաքական կառավարման տարբեր նորարարություններ, բարձրագույն իշխանության ձևավորման նոր ճկուն մեխանիզմներ, և իհարկե դաշնային կառավարման պարագայում իրավասությունների և ռեսուրսների բաշխման նոր իրավակարգավորումներ:

Աշխարհաքաղաքակ առումով այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր աշխարհակարգին, կամ աշխարհակարգի նոր հնարավոր փոփոխություններին: Հաջողված ներքին ռեֆորմների պարագայում մեծ է հավանականությունը, որ ապագայի Ռուսաստանն է ստանձնելու փոփոխվող աշխարհի անվտանգության, բալանսավորման և ռազմավարական կայունության ապահովողի առանցքային դերը:

Այսօրվա Ռուսաստանն իր ռազմավարական մասնակցությամբ և հետևողական արտաքին քաղաքականությամբ գնում է դրան: Այն առաջ տանելու հիմնական երաշխիքներից մեկն էլ պետության ներսում առաջընթացն ու երկարաժամկետ կայունությունն է, ինչը ժամանակին խանգարել է կայսերական Ռուսաստանին՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Արդյունքում բոլշևիկները փոխեցին ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև համաշխարհային զարգացման տրամաբանությունն ու ուղղությունները:

Իմ խորին համոզմամբ, շատ կարևոր է, որ Ռուսաստանը հաջողի այս ամբիցիոզ նախաձեռնության մեջ: Այն մեզ ևս հնարավորություն է տալու ոչ միայն անվնաս, այլ խելացի ու շրջահայաց քաղաքականության պարագայում նաև շահեկան դուրս գալ տարածաշրջանային ահագնացող սպառնալիքներից: Լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ համակարգում, մենք բացառիկ հնարավորություններ ենք ստանալու կայուն զարգացման և տարածաշրջանային պրոյեկտներում համարձակ գործելու համար:

Սակայն ա՛յն, ինչ մեզ խանգարում և խանգարելու է՝ այսօր գոյություն ունեցող ներքաղաքական բալագանն է, որին ի վերջո պետք է վերջ դնել: Պրոֆեսիոնալներն և պրոֆեսիոնալ քաղաքականությունն արդեն օրախնդիր է դառնում: Իշխանությունների կողմից քաղաքական ժամանակի վատնումն ու սեփական նեղ ամբիցիաներից բխող աննպատակ գործողությունների իրականացումն այլևս արդյունավետ կառավարման դեմ ուղղված ոտնձգության է նմանվում:

Ուշքի եկեք պարոնայք, «նոր աշխարհակարգի տոմսերն արդեն վաճառքում են»: Լավ թե վատ, դժվարությամբ մեզ հաջողվել էր Հայաստանի ընկալելի ու վստահելի տեղն ապահովել համաշխարհային քաղաքականության տարբեր ձևաչափերում: Գործընկերներ պետությունների համար մի դարձրեք այն քաղաքական իմաստով ավելորդ գլխացավանք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ