18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2020

ԱԺ նախագահը խնայեց իր պատգամավորներին, խախտեց օրենքը. Ժողովուրդ

Ազգային ժողովում երեկ իրավիճակը կրկին թեժացավ քրեական ենթամշակույթ ստեղծող կամ դրան հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Երբ Գեւորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել ոչ միայն գողականների, այլ նաեւ 3 տառանոց այլ հասկացության դեմ, Արման Բաբաջանյանը պահանջեց ներողություն խնդրել: Ու մինչ կհասցներ նստել իր տեղը, մի քանի պատգամավորներ փորձեցին հենց դահլիճի ներսում նրանից […]

Ինչը կարող էր դրդել կայուն բնավորությամբ մարդուն՝ նման քայլի գնալու. նոր մանրամասներ. Հրապարակ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված՝ մեզ ասացին, որ նա Լոնդոնից վերադառնալուց հետո ընկճված, դեպրեսիվ վիճակում է եղել, ինչը նկատել են հարազատները: Մի առիթով նա կնոջն ասել է․ «Ինձ անպետք մարդ եմ զգում», անգամ ակնարկել է, որ ապրել չի ուզում: Վերջին անգամ հունվարի 6-ին է տան մեջ կրակել: Պատմեցին, որ կինը, կանխազգալով […]

Կոստանտին Տեր-Նակալյանը հերքում է

Հրապարակային հերքում Այսօր իմ աղբյուրը ինձ տեսանյութ էր ուղարկել այն մասին, թե ինչպես են Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը շփվում ինչ-որ քաղաքացու հետ՝ ակումբում։ Աղբյուրս պնդում ու վստահեցնում էր, որ տեսանյութն արված է անցած կիրակի օրը՝ հունվարի 19ին, ընդ որում՝ հենց այն ժամերին, երբ տեղ էր գտնում Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։ Վստահելով աղբյուրիս՝ ես այս […]

Իրանի դեղին քարտը Փաշինյանին

Մինչև քաղաքական մանրէաբանության ուսումնասիրման առարկա հանդիսացող իշխանական որոշ պատգամավորներ ԱԺ-ում ինքնամոռաց կառչում էին Սերժ Սարգսյանի, իմ, Հանրապետականի և Միքայել Մինասյանի քաղաքական կապիտալից, լրահոսի սրընթաց տեմպը երկրորդ պլան մղեց մի կարևոր ու խորհրդանշական իրադարձություն: Հայտնի դարձավ, որ «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի գծով կցորդ Մոհամադռեզա Հեյդարին և քաղաքական գծով կցորդ Մոհամադռեզա […]

Արդեն հրապարակա՞վ եք մահով սպառնում . Իրավունք

Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը բացահայտեց բարոյական բոլոր կարմիր գծերն անցածների առատությունը: Կային  հոգեհանգստի եւ հուղարկավորության տեսանյութերի տակ չարախնդացողներ, մահով ուրախացողներ, կային եւ նրանք, ովքեր  երիտասարդ սպայի  մարմինը դեռ չսառած, շտապում էին այդ  մահը ծառայեցնել քաղաքական դիվիդենտներ հավաքելուն:  Ապշեցրեց նաեւ Նիկոլի  մանրախնդրության աստիճանը` այդպես էլ չցավակցեց,  իսկ կառավարության ցավակցության տեքստը ոչ թե  պաշտոնապես է  հրապարակվել կամ տարածվել, այլ տրամադրվում էր «ըստ ցանկության»`  համապատասխան հարցումով  դիմած լրատվամիջոցներին: ՊԱՏՎԵՐ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՔ, ՔԱՆԻ ՈՂՋ ԵՔ Պատկերված նկարը ոչ այլ ինչ է, քան Նիկոլի սեւ քարոզչությունը սպասարկող յութուբյան ալիքներից մեկի տեսանյութի «սքրինշոթը»:  Այո, տեսանյութը հենց պատկերված վերնագիրն ունի, իսկ գլխավոր նկարում ուժայինների նախկին ղեկավարները պատկերված են հենց այնպես, ինչպես տեսնում եք: Ու դա դիտվել է շուրջ 40 հազար անգամ: Այսինքն` 40 հազար անգամ ցուցադրվել է, թե ովքեր են սպանվել/ինքնասպանվել, իսկ ում ենթադրաբար դա սպասվում է: Իսկ դիկտորի ձայնը վերարտադրել է նիկոլական ամենաագրեսիվ քարոզիչներից մեկի` Տարոն Չախոյանի գրառումը. «Նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀ ուժային կառույցների պետերն ու տնօրենները րոպե  առաջ պետք է սկսեն խոսել, հակառակ դեպքում վերջիններիս սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի  Կուտոյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին եւ մնացածին…»: Եվ փորձելով մեղքը վերագրել «նախկիններին»`  սույն վատահամբավ քարոզիչը շարունակում է սպառնալ. «Շարունակելով չխոսել ու չխոստովանել նախկինների գործած հանցանքների  մասին, շատերը վտանգում են իրենց ու իրենց մերձավորների կյանքը»: Այսինքն` ուղղակի տեքստով ասվում է, որ եթե նախկին  իշխանությունների վրա ցուցմունք չտաք, ապա շարունակությունը ողբերգական կլինի, իսկ վերջաբանը հնչում է առանձնահատուկ  լպիրշ. «Երգեք պարոնայք, քանի ձեր դուռն էլ մի oր չեն թակել, կամ ձեր անշնչացած մարմինը չեն հայտնաբերել որեւէ աղբամանում կամ  աղբավայրում…»: Այսինքն` ստացվում է, որ մահերը դարձել են տեղեկատվական-հոգեբանական արդեն ոչ թե գրոհների, այլ տեռորի գործիք:  Ի դեպ, այդ վեց «թիրախների» հետ, որոնցից երեքը նշված են որպես «խոցված»` կարծես թե, խոսքը համակարգչային խաղի մասին է,  իրոք խաղ անողներ կան: Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սսյոպիկ Սաֆարյանը գրել էր, որ վաղուց է տեսնում  Արթուր Վանեցյանին սպառնացող վտանգները, «բայց գիշերով սեւերը  թիրախը փոխեցին»:  Հետո նա սկսեց արդարանալ, որ ասելով «սեւեր», նկատի ուներ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, այլ «այլաբանորեն» օգտագործել էր «Մաֆիա» խաղի տերմինաբանությունը: Սակայն այդ արդարացումները ոչինչ չեն փոխում, եւ սույն  պարոնը, որպես ենթադրաբար ծանր հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվության տիրապետող, պետք է  հարցաքննվի իրավապահների կողմից: Նույնը վերաբերում է Տարոն Չախոյանին, ում խոսքը առերեւույթ պարունակում է  հրապարակավ մահով սպառնալու հանգամանք… Ի դեպ, Վանեցյանի պահով միայն Ստյոպիկ Սաֆարյանը չէ, որ մտասեւեռումներ ունի: Ռազմական եւ անվտանգության գծով  փորձագետ Կարեն Վրթանեսյանը պատահմամբ հայտնաբերել է. «Եթե Գուգլում գրեք «նա ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ  գտնվում էր Վանեցյանի դին», ապա որոնման արդյունքներում կտեսնեք ArmTimes.com-ի հոդվածների ցանկը»:  Այսինքն` Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» անձնակազմը այնքան է կենտրոնացած Վանեցյանի վրա, որ  Կուտոյանի մահվան լուրին վերնագիր դնելիս ենթագիտակցաբար  վրիպել են, այնուհետ, ուղղելով այդ վրիպակը, սակայն Գուգլը  հետքերը պահպանել էր: Դժվար թե պատահական պետք է համարել եւ այն, որ հենց Կուտոյանի մահվան իրական օրը` հունվարի 16-ին, վանաձորյան ինչ-որ հասցեից փորձ էր արվել Վիքիպեդիայում ջնջել  նրա կենսագրությունը:  Այսինքն` ըստ այդ ռեսուրսի խմբագրումների պատմության,  ինչ-որ մեկը ջնջել էր, իսկ մեկ այլ օգտատեր շատ արագ վերականգնել:  Էլի ստացվում է, որ մարդուն «ֆիզիկական պլանից» հեռացնելուց  հետո ինչ-որ մեկը նաեւ վիրտուալ տարածքո՞ւմ է ջնջում… Թերեւս,  Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետները» պետք է ասեն, թե ինչ նկարագրի տեր անձնավորություն է դա: ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐԸ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ» Այն, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը` շնորհիվ քայլասերվածների ֆեյքաբուծարանի, դարձել է ագրեսիայով գերհագեցած տարածք, ուր գտնվելը կարող է մեծ տհաճություն պատճառել, ակնհայտ է: Ու բնական է մեր քաղաքացիների մի մասի ցանկությունը` հեռու մնալ այդ  սոցիալական ցանցից: Սակայն փորձագետ Կարեն Վրթանեսյանը զգուշացնում է, որ. «Դադարել է լինել «վիրտուալ աշխարհ», այն  արդեն սերտորեն ներաճել է իրական կյանքին: Ֆեյքերի եւ զոմբիների գեերացրած ատելությունը միայն վիրտուալ տարածքում չէ, այն  իրական մարդկանց գլխում է արդեն: Ագրեսիվ զոմբիները նաեւ իրական կյանք ունեն: Ուրիշի մահվան լուրին ծափ տվողները ձեր  […]

Ահա թե ինչով էր զբաղված Նիկոլը Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամին /տեսանյութ/

Կիրակի օրը Կուտոյանի հոգեհանգստի արարողությունն էր, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական ու հասարակական գորցիչներ։ Սակայն չկար Փաշինյանը, իսկ Փաշինյանի որոշ բարձրստիճան թիմակիցներ լավագույն դեպքում անտեսեցին փաստը, որ ԱԱԾ նախկին պետ է մահացել ողբերգական հանգամանքներում, իսկ վատագույն դեպքում զբաղված էին դիակապտությամբ։ Ավելին ասեմ՝ Փաշինյանից ցավակցություն պինցետով պետք է պոկեինք։ Այսօր Սպուտնիկը տեղեկացրեց, որ վարչապետի աշխատակազմից ասել […]

Վարչապետը Ալմաթում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հունվարի 31-ին Ալմաթիում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ-ը: «2020 թվականի հունվարի 31-ին Ալմաթի քաղաքում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն՝ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Մոլդովայի (դիտորդ երկրի կարգավիճակով) կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: «Նիստը կանցկացվի […]

Սիրելի՛ ժողովուրդ, այնքան հիմար չլինենք, որ մանկատներ, ծերանոցներ ու ծննդատներ փակելը կամ լգբտ լինելը բարի անվանենք

«Բարի ծառը չար պտուղ չի տա և ոչ էլ չար ծառը բարի պտուղ»,- ասաց Հիսուս: Սիրելի՛ ժողովուրդ, այնքան հիմար չլինենք, որ մանկատներ, ծերանոցներ ու ծննդատներ փակելը կամ լգբտ լինելը բարի անվանենք: -Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, Քո ողորմած միջնորդության ու Հովվության առավելացումն ենք խնդրում Հայոց աշխարհի վրա, որովհետև Նեռային գործընթացները առավելանում են: Գրում է հրապարակախոս-թարգմանիչ […]

Դու զորք չունես, դու սկոլիոզ ունես

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  – Բադասյանին հիշեցրեք, որ ինքը զորք չունի: Ինքը սկոլիոզ ունի: Իսկ ներքին զորքերը ենթարկվում են ոստիկանապետին, որից էլի չունեն: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է. «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված