07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ նախագահը խնայեց իր պատգամավորներին, խախտեց օրենքը. Ժողովուրդ

Ազգային ժողովում երեկ իրավիճակը կրկին թեժացավ քրեական ենթամշակույթ ստեղծող կամ դրան հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Երբ Գեւորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել ոչ միայն գողականների, այլ նաեւ 3 տառանոց այլ հասկացության դեմ, Արման Բաբաջանյանը պահանջեց ներողություն խնդրել: Ու մինչ կհասցներ նստել իր տեղը, մի քանի պատգամավորներ փորձեցին հենց դահլիճի ներսում նրանից հաշիվ պահանջել: Իրավիճակը հանդարտեցրին ԲՀԿ կանայք եւ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ: Երկրորդ «ռաունդը» մեկնարկեց, երբ նիստերի դահլիճ վերադարձավ Գեւորգ Պետրոսյանը, եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նետեց. «Պարո՛ն Պետրոսյան, ռազբորկա՞ եք ուզում անել»: Ու երկրորդ փուլից հետո կարգապահական վարույթ հարուցվեց միայն ԲՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանի, Արթուր Դալլաքյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ, այնինչ ակտիվ էին նաեւ իմքայլականները:

Իհարկե, ԲՀԿ-ական այս պատգամավորների՝ օրենսդիրին ոչ հարիր պահվածքն ամենեւին արդարացնել պետք չէ, սակայն ընդունելի չէ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միակողմանի մոտեցումը եւ, առավել եւս, ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումը: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի 52 հոդվածի երրորդ կետում հստակ սահմանված են պատգամավորի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցները, եւ ընդգծված է, որ պետք է այն կիրառել մեղմից դեպի խիստը: Սակայն ԱԺ նախագահը միանգամից նախավերջին կարգապահական միջոցը կիրառեց:

Այս եւ այ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ