17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումը կբողոքարկվի դատարանում. «Փաստինֆո»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ գործառութային անձեռնմխելիության հիմքով, դադարեցնելու հարցը կբարձրացվի դատարանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր […]

«Այն տկարամիտները, ովքեր խորհուրդ են տվել, որ հիմնադրամում պետք է չլինեմ, ի գիտություն իրենց՝ ասեմ, որ հիմնադրամի հաշվետվությունն այսուհետ լինելու է հրապարակային»

Տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով լրատվամիջոցներից է իմացել, որ հեռացվել է աշխատանքից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ մասին պաշտոնական գրություն դեռևս չի ստացել: «Պաշտոնական գրություն դեռ չեմ ստացել. աշխատանքից հեռացնողները թող տղամարդկություն ունենան ու պաշտոնապես գրություն ուղարկեն, իրավական հիմքը տան, որը չկա: Իրավական հիմքն այն է, որ ես դիմում գրեմ, […]

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Տնտեսական  զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը:  ԹԵՄԱ՝  նախատոնական թանկացումներ. 2020 թ.  հունվարին, կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի մասով. 2019թ. տնտեսական տարվա ամփոփում։

Երթուղայինի դուռը ընկավ հենց ընթացքի ժամանակ /տեսանյութ/

Երևանում երթուղայինի դուռն ընկել է հենց ընթացքի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ArmDaily.am-ը՝ նշելով, որ իր թղթակիցն այսօր ականատես է եղել, թե ինչպես է 15 համարի երթուղայինը երթևեկում առանց դռան: Մասնավորապես նշվում է, որ երթուղայինի ուղևորներից մեկի՝ դուռը բացելու ժամանակ այն ընկավ: Ճանապարհի ողջ ընթացքում ուղևորներից մեկը բռնել էր դուռը, որպեսզի այն չընկնի ուղևորների վրա։

«Ո՞նց կարող է անկախ հանրապետության ղեկավարությունը բանակցել հասարակական կազմակերպության հետ. վտանգում ենք Արցախի սուբյեկտայնությունը». Արմինե Ադիբեկյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային բուն գործընթացի մանրամասներից ոչ ոք տեղյակ չէ, այսինքն՝ կարող ենք ընդամենը կռահել, թե խոսքն ինչի մասին է: Բայց մի բան պարզ է՝ Ադրբեջանի պահանջները չեն փոխվել, ինչն ապացուցեց Բրատիսլավիայի արտգործնախարարների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմից շրջանառված փաստաթղթային դիրքորոշումը, որում ոչ մի նոր բան չկար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Արմինե […]

«Հուսով եմ, որ այդ պաշտոնում մենք չենք տեսնի «առաջին նախկին նախագահի» քաղաքական մերձավորներից մեկին»

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական «հուզանք ու զանգը» շարունակվում է խորացնելով «հեղափոխաբեկումը»:Առկա են երկու խորը խնդիրներ որոնց բախվել է իշխանութունը: 1. Կառավարման կոլապս 2. Արցախյան հիմնախնդիր: Անդրադառնամ հերթով Հավատացնում եմ, որ կառավարման ապարատում առկա հատկապես մասնագիտական և կառավարչական կոլապսի մեղավորը,( ինչի վկայությունը վարչապետի էմոցիոնալ ելույթն էր կառավարության նիստում) […]

Քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք. Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով: «Նոյեմբերի 26-ին Երևանի ավագանու հերթական նիստին հանդես եկա հայտարարությամբ և ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին։ Հայտարարությամբ ներկայացրեցի այն էական հանգամանքները, որոնք շարադրում եմ ստորև։ Բանն այն է, որ ս.թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ […]

«Այն եթեր կհեռարձակվի՝ ի հեճուկս նրանց, ովքեր կարծում են, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել» . Կարեն Քոչարյանը համաժողովրդական դրամահավաք է սկսել

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է հանուն ինտելեկտուալ Հայաստանի համաժողովրդական դրամահավաքի մասին (հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ): Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի համար Կառավարությունը ֆինանսավորում չի հատկացրել՝ պատճառաբանությամբ, թե ֆինանսավորումը դիտարկում են՝ ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։ Կ. Քոչարյանը ֆեյսբուքյան եթերում մասնավորապես նշել է. «Արդեն 17 […]

Wizz Air-ը նպաստելու է 2020-ին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին. Փաշինյան

Wizz Air ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երեւան-Վիեննա-Երեւան եւ Երեւան-Վիլնյուս-Երեւան ուղղություններով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա կարեւոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին: Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին», – գրել է նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված