Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները, որոնցից 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։ Բացի այդ, կավելանա Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։ Հիշեցնենք, որ […]
Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ԼՂ հիմնախնդրի լուծման մասին արտահայտվելիս, հաճախ տալիս է իրարամերժ եւ անընդունելի գնահատականներ. այն է՝ «Արցախը պետք է մասնակցություն ունենա Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններին», «Արցախը Հայաստան է, եւ վերջ, միացում», «Արցախյան հակամարտության […]
«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Փաշինյանն իր համաձայնությունը տվել ու լեգիտիմացրել է բանակցություններին այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» ներգրավումը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ու նորից այն մասին, թե ինչ ունենք. հաստատված բանակցություններ, որոնց, ի հեճուկս Փաշինյանի խոստման, Արցախը չի մասնակցում: Արցախի մասնակցության դիմաց նույն Փաշինյանը համաձայնություն է […]
Վերաքննիչ դատարանը` Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպանների բողոքը: Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նոյեմբերի 5-ին մերժել էր Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը, որից հետո պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Նարինե […]
Politik.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ևս շրջում է թիկնապահների ուղեկցությամբ։ Իհարկե կարելի է կարծել, որ այս պահին նրա անվտանգության հետ կապված խնդիր կա և դրա համար են թիկնապահները ուղեկցում նրան ամենուր, սակայն Մարիամ Փաշինյանի համար իրականում թիկնապահները շքեղության ատրիբուտ են։ Ականատեսների վկայությամբ Մարիամ Փաշինյանը իրեն իրական թագուհու պես է զգում և մեքենաից […]
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռազմա-քաղաքական դաշինքի անհրաժեշտության մասին Մի շարք վերլուծաբաններ ու լրագրողներ, որոնք հավակնում են ղարաբաղյան խնդրի մասնագետներ լինել, անհեթեթ հարց են հնչեցնում, թե՝ բա Սերժի ժամանակ ինչու չէիք ուզում ռազմա-քաղաքական դաշինք կազմել։ Քանի որ չգիտեք, կամ ձեւ եք անում, որ չգիտեք ասեմ․ – Ռազմա-քաղաքական դաշինքը կտրուկ ու համարյա թե վերջին խաղաղ […]
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկումներ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ»… «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով (ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 11.12.2019 թվականին) առաջարկվել է Օրենքի 88-րդ հոդվածում լրացնել […]
Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը քննադատել է ԱՄՆ Սենատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Նա թուրքական «Սաբահ» թերթի հետ զրույցում բանաձևը որակել է «անբարոյական քայլ»: «Նման բաները պետք չէ լուրջ ընդունել։ Ոչինչ չկա, որ ուղղակիորեն վերաբերում է մեզ, որում մենք պետք է ներգրավված լինենք։ Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ տառապանքը, որ տեղի է ունեցել […]