17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2019

Կոռուպցիայի երկիր, իմ Հայաստան․ 168.am

168.am-ը գրում է․ «Լրահոսում և ողջ մեդիատիրույթում ամենից շատ անդրադարձվող թեմաներից մեկը կոռուպցիան է, որի մասին խոսում են բոլորը՝ վարչապետից մինչև բանվոր։ Հասարակության կողմից այդքան չարչրկված կոռուպցիա հասկացությունը բառացի նշանակում է՝ բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: Հասկացությունը կարող է ունենալ ֆիզիկական իմաստ՝ «որևէ բանի քայքայում կամ փչացում, հատկապես՝ մասնատման կամ տարրերի քայքայման ճանապարհով, […]

Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն, թող ձերբակալեն․ Ռուբեն Հայրապետյան․ 168TV

168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Նա անդրադարձել է իր տանը և շինություններում կատարված խուզարկություններին՝ նշելով․ «Ուզում են՝ լքեմ երկիրը, որ շոու անեն, թող ձերբակալեն, ես ոչ մի տեղ չունեմ գնալու, թող ձերբակալեն։ Մեր տեսակներին ձերբակալելով չեն կարող վախեցնել»։ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերների միջոցով իրեն հորդորել […]

Օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն․ Շարմազանովի տարեվերջյան հարցերը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։ . Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ։ . Եթե հայտնաբերվել են,ովքե՞ր են նրանք։ . Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի […]

Լեքսիկոն, որը վնասում է բանակցություններին․ Հրապարակ

«Մենք էմոցիոնալ ազգ ենք, մեր հույզերը երբեմն մեզ թույլ չեն տալիս կշռադատված եւ խելամիտ որոշումներ կայացնել։ Առավել եւս մենք անզուսպ ենք խոսելիս՝ չմտածված հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ, բռնկուն վերաբերմունք։ Այս ամենը շատ հայկական է եւ մեզ նման։ Նաեւ դա է պատճառը, որ մենք խոսքի հանդեպ ներողամիտ ենք․ ի՞նչ է եղել որ, մեկին մի թթու խոսք, մյուսին՝ […]

Ժողովրդի՞ց եք վախենում, պատմեք՝ ինչ եք խոսում ԼՂ հարցով 3-5 ժամ. Տարասով․ 168 ժամ

«Ռուսաստանը ԼՂ հակամարտության սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել և հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացի մասին: Նա մասնավորապես ասել է, թե իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», […]

Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». Փաստ

«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, օգտվելով այն հանգամանքից, որ լայն հանրային շրջանակներում, որպես կանոն, հայտնի չեն լինում վեհաժողովների գործունեության մանրամասներն ու առանձնահատկությունները, հինգշաբթի օրը ԱԺ-ում իր ասուլիսի ժամանակ ջանք չի խնայել, որ հանձնաժողովում իրենց աշխատանքը գնահատվի «աննախադեպ: Նախ՝ ըստ Աբրահամյանի, իբր Արևելյան գործընկերության վեհաժողովը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, […]

ԱԺ-ում խնայված գումարներով աշխատակազմին պարգևավճար են տվել․ Ժողովուրդ

«Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Ազգային ժողովի ներսում տեղի ունեցող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար: Բանն այն է, որ […]

ԲՀԿ-ն անվստահություն կհայտնի՞ Փաշինյանին․ Հրապարակ

«Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես հուժկու պայքարում՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Ոչ, ես նման գործընթաց չեմ տեսնում և քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների։ Մենք միշտ եղել ենք ակտիվ, ինչ վերաբերում է վերջին շրջանի ակտիվությանը, պայմանավորված է քաղաքապետարանի պարալիզացվածությամբ և քաղաքապետի ուղղակի […]

Փուչիկը շատ փչելուց պայթում է, Նիկո՛լ

Պոպուլիզմը անվերջ չէ: Էյֆորիան անցողիկ է: Հնարավոր չէ էմոցիաներով երկիր կառավարել ու սուտ խոստումներով ժողովրդին կերակրել: Փուչիկը շատ փչելուց պայթում է, Նիկո՛լ: Ու արդեն բան չի մնացել, շուտով դու և քո թիմը, որ այս մեխանիզմները գործադրելով եկաք իշխանության, պայթելու եք ու մնալու է օդը, որը փուչիկի մեջ տարի ու կես փչում էիք: Ափսոս՝ փուչիկը մեծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի