13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն անվստահություն կհայտնի՞ Փաշինյանին․ Հրապարակ

«Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես հուժկու պայքարում՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Ոչ, ես նման գործընթաց չեմ տեսնում և քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների։ Մենք միշտ եղել ենք ակտիվ, ինչ վերաբերում է վերջին շրջանի ակտիվությանը, պայմանավորված է քաղաքապետարանի պարալիզացվածությամբ և քաղաքապետի ուղղակի անգործությամբ»:Նաև` երեսով եք տալիս, որ ընտրել եք Փաշինյանին. է` չընտրեիք։ «Անվերջ Հանրապետականի հետ կոալիցիան և այլ հետագծեր են հիշեցնում, գալիս է մի պահ, երբ դու էլ արդեն, կոռեկտությունը մի կողմ դնելով, պիտի հիշեցնես, որ եթե չլիներ «Բարգավաճը», գոնե լեգիտիմ ճանապարհով, խորհրդարանը վարչապետ չէր ընտրի»:

Կարծում եք` իրենք փշաքաղվեցի՞ն ձեր այդ հիշեցումներից։ «Իրենց կենսաբանական հոգեվիճակը մեզ բացարձակ չի հետաքրքրում»։ Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է Փաշինյանի հեռացումը՝ պատրաստվո՞ւմ եք հունվարից հետո Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, Գագիկ Ծառուկյանի՞ն եք տեսնում այդ աթոռին։ «Չկա նման բան»»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ