24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հուսով եմ, որ այդ պաշտոնում մենք չենք տեսնի «առաջին նախկին նախագահի» քաղաքական մերձավորներից մեկին»

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական «հուզանք ու զանգը» շարունակվում է խորացնելով «հեղափոխաբեկումը»:Առկա են երկու խորը խնդիրներ որոնց բախվել է իշխանութունը:

1. Կառավարման կոլապս
2. Արցախյան հիմնախնդիր:

Անդրադառնամ հերթով

Հավատացնում եմ, որ կառավարման ապարատում առկա հատկապես մասնագիտական և կառավարչական կոլապսի մեղավորը,( ինչի վկայությունը վարչապետի էմոցիոնալ ելույթն էր կառավարության նիստում) ոչ թե այսպես կոչված «հակահեղափոխությունն» է, այլ հենց «հախուռն հեղափոխականությունը»: Երբ վերևները չգիտեն թե ի՞նչ են ուզում՝ չունենալով ներքևների առաջ խնդիր ձևակերպելու ունակություն: Դրա փոխարեն իրենց պաշտոններում զբաղված են «քաղաքական կենցաղավարությամբ»: Այս խնդիրը հատկապես շատ վտանգավոր է մարզային կառավարման մակարդակում, որտեղ ոչ միայն չեն տիրապետում իրենց գործառույթների լրջությանը, այլև՝ իրավիճակին:

Ինչպե՞ս հաղթահարել պետական իշխանության անպատասխանատվությունը

Հիմա մեր երկրում մենք ականատես ենք մեծ լիազորություններ ունեցող քաղաքական ուժի և գրեթե ոչ մի պատասխանատվության: Պարբերաբար խոսում եմ այս մասին՝ հուսալով, որ կառավարությունը կդառնա պատասխանատու, որովհետև ես և շատերը չգիտեն թե ինչպե՞ս կարձագանքի կառավարությունը ծանր իրավիճակներում:
Կառավարման գործընթացի հիմքում ընկած է կառավարվող օբյեկտի վիճակի մոնիտորինգը: Եթե կան կառավարման ծրագրեր, զարգացման նպատակներ, ապա հասարակությունից ստացված ազդանշանները համեմատվում են նախատեսված պարամետրերի հետ, և եթե շեղումներ չկան, ապա ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, նպատակները ձեռք են բերվում, ձեռք կբերվեն պլանավորված արդյունքները:

Բայց հիմա առաջացել են իրավիճակներ, երբ հասարակությունից ստացված ազդանշանները կառավարությունն այլևս ի վիճակի չէ ադեկվատ գնահատելու:
Քաղաքական իմաստով սա նշանակում է, որ խելացի և ազնիվ իշխանությունները պետք է ներկայացնեն երկրի վիճակի մասին ճշմարիտ տեղեկատվություն: Դա թույլ կտա նման պայմաններում համատեղ մշակել մի ծրագիր`դիմակայելու անկայուն փոփոխականությանը, որը տեղի է ունենալու ֆորս մաժորում: Խելացի և մասնագիտական ուժը չի աղավաղում տեղեկատվությունը:

Եվ ինչ է տեղի ունենում վարչապետ Փաշինյանի կառավարությունում: Տեղեկատվությունը դիտավորյալ աղավաղվում է: Հարմարության համար նենգափոխվում է «ամեն բան» և կփոխվի «ամեն ոք», և որքան բարձր է կառավարման մակարդակը, պատկերն ավելի ու ավելի է խեղվում այս անպատասխանատվության, վերահսկողության բացակայության, անազնվության այս համակարգում: Վերևում, իշխանությունն ընկնում է անբավարարության մեջ, հայտնվում է իր իսկ կողմից ստեղծված պատկերով և ձևացնում է, թե կառավարում է երկիրը:

Հետևաբար, հարցը վերաբերում է կառավարման պրոֆեսիոնալ, ունակ համակարգին, և, ինչպես տեսնում ենք, դա կախված է մեկ անձից՝ Փաշինյանից:
Մենք պատերազմող երկիր ենք: Հասկանում եք, որ պետք է լինի համապատասխան արձագանքման համակարգ, որը կպատասխանի ոչ ստանդարտ փոփոխականություններին`
հատուկ կառավարման որոշումների օգնությամբ, որոնք ապահովված են պահուստային ռեսուրսներով:

Սա պահանջում է տեխնոկրատական կառավարման նոր մոտեցում: Ճիշտ է, որ մեր երկիրը կառավարման շատ բարդ օբյեկտ է, բայց սկզբունքն ինքնին՝ կառավարման համակարգի դասական սխեման, նույնն է բոլորի համար: Հարկավոր է և հնարավոր է այն կարգավորել և սկսել զարգացման ուղղությունը՝ մասնագիտական մենեջերների միջոցով:

Արցախյան հիմնախնդիր

Նախ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից նման դրույթներ պարունակող փաստաթղթի շրջանառումը և այն էլ բանակցային հանդիպումից առաջ՝ ոչ թե պատահական էր, այլ շահեկան՝ դատելով պաշտոնական Երևանի արձագանքներից:
Երկրորդ Մամեդյարովի հարցազրույցի տողատակերի և ակնարկների շռայլությունը` նախորդ փաստաթղթին հայկական կողմից համարժեքորեն չտրված պատասխանի պատճառն է և շարունակությունը:

Հարգելինե՛րս, սա կարծես նշանակում է վերադարձ հիմնախնդրի լուծման «փուլային» տարբերակին՝ իր բոլոր գերվտանգավոր հետևանքներով:Որի պարագայում «կարգավիճակի» հարցը դառնում է ոչ թե երրորդական կամ չորրորդական այլ մղվում է ուղղակի մոռացության վերջին պլան:

Ավելին՝ կարծում եմ, որ հնարավոր է սա Մնացականյանի՝ որպես ԱԳ նախարար, վերջին հանդիպումներից մեկն է «գործընկերոջ» հետ: Այս փաստաթղթի և զարգացումները ձևական հաշիվը կարող է փակել Մնացականյանը՝ իր պաշտոնանկությամբ, իսկ «գործընկերը»՝ կարիերիայի սրընթաց աճով և «աջը համբուրած»: Հավասարակշռության վերականգնման պատրվակով՝ կփնտրվի նոր քավության նոխազ և միայն ԱԳՆ պատասխանատուի կադրային հետագա ընտրությունից հետո պարզ կդառնա այդ փաստաթղթի դրույթների վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Հուսով եմ, որ այդ պաշտոնում մենք չենք տեսնի «առաջին նախկին նախագահի» քաղաքական մերձավորներից մեկին: Իսկ «առաջին նախկին նախագահի» դիրքորոշումը այս հարցի շուրջ կարծում եմ ավելորդ է հիշեցնել: Միայն կասեմ, որ նույն հայ հանրությունը նույն այդ լուծման տարբերակին երկու անգամ ասել է. «Ո՛Չ»: Երրորդ անգամ էլ են՝ «Ո՛Չ» ասելու, բայց արդեն ոչ թե «առաջին նախկինին», այլ՝ «վերջին ներկային»»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ