25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2019

Ասենք՝ Ադրբեջանը 5 գյուղի վրա կրակել է, որ դիմենք ՀԱՊԿ-ին` ի՞նչ պետք է անի, պետք է զո՞րք մտցնի Հայաստան. Էդմոն Մարուքյան

«Չեմ կարծում, որ Հայաստանի սահմանների վրա մի քանի կրակոցների դեպքում պետք է ընթացակարգով դիմենք ՀԱՊԿ-ին, թե` եկեք, մեզ պաշտպանեք։ Սա կնշանակի, որ Հայաստանի բանակն այնքան մարտունակ չէ, և մեզ վրա հինգ հատ կրակելու դեպքում, գնանք, ասենք՝ եկեք, մեզ պաշտպանեք»,- այս մասին Պաշտպանության նախարարությունում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ […]

Հայ երկրպագուն մինչ օրս գտնվում է ֆիննական բանտում

Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին Ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ, Ազգային հավաքականի լավագույն երկրպագուներից մեկը, Հայաստանի հանրապետության քաղաքացի Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինջև այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։ Հանդիպման ընթացքում Ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի […]

Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ: Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն: Առաջին. ես՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀԱՊԿ-ում առանց բացառության բոլոր ելույթներիս ժամանակ բարձրացրել […]

Չեմ պատկերացնում, թե ոնց պետք է մի վկայի ասեմ՝ ցուցմունքդ փոխի, դա ամոթ է պարզապես. Ռոբերտ Քոչարյան

Համոզված եմ, որ այս դահլիճում ներկա բոլորը վստահ են, որ չկան ոչ հիմքեր, ոչ պայմաններ ինձ կալանքի տակ պահելու, սա ուղղակի մի հետևանք է Հայաստանում սկիզբ առած գործընթացի, որը ինձ թիրախավորել է ինձ որպես մեղավոր: Այս մասին նոյեմբերի 5-ին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ դատավորները հայտնվել են երկընտրանքի […]

Հայաստանն Արցախ է եւ վերջ» ասելուց առաջ` նախ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը

ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի երեւանյան նիստին ընդառաջ` երեկ  կայացավ կլոր սեղան- քննարկում «ՀԱՊԿի դերը տարածաշրջանային  անվտանգության ապահովման գործում» թեմայով: Այն կազմակերպել էին  «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության  հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը`  Ցանցային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ: Ողջույնի խոսքով  հանդես եկան ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր  դեսպանները, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը,  այնուհետեւ  հնչեցին զեկույցներ թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետների կողմից:  Այդ թվում  զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի  համակարգող,  քաղաքական գիտությունների դոկտոր ԻԳՈՐ ՊԱՆԱՐԻՆԸ,  որից հետո` նրա հետ  առիթ ունեցավ զրուցելու «Իրավունքը»: «ԻՆՉՊԵՍ ԱՍՎՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԵՐԳՈՒՄ` ՎԵՐՔԻՍ ՎՐԱ ԱՂ ՄԻ՛ ՑԱՆԵՔ» – ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի դեմ  Հայաստանում մեղադրանք առաջադրվեց, որից հետո` նա հետկանչվեց իր  զբաղեցրած պաշտոնից: Տեւական ժամանակ քննարկվում էր, որ ՀԱՊԿ  կանոնադրությունում պետք է փոփոխություններ կատարվեն, քանի որ նման  իրավիճակ այն չէր նախատեսում, եւ դժվար էր որոշել, թե ով պետք է փոխարինի  նրան: Ի վերջո, կանոնադրական փոփոխություններ կատարվեցի՞ն: -Ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե կանոնադրության մեջ փոփոխության անհրաժեշտություն  կար, այլ նորմատիվ իրավական փաստաթղթում: Ասեմ, որ այս հարցը բազմիցս քննարկվել է ՀԱՊԿի մշտական խորհրդի ձեւաչափով, դրան բազմաթիվ նիստեր են նվիրվել, որտեղ տարբեր  տեսակետներ են հնչել: – Բայց ընդհանուր հայտարարի եկա՞ք: -Կարծում եմ` գտնվեց տեսակետների որոշակի կոնսենսուս, եւ այսօր փաստաթուղթը որոշակի  առումով խմբագրվել է, ես կասեի` լրամշակվել է: Ընդունեք, որ իրավիճակը սովորական չէր եւ,  իհարկե, ամեն ինչ մեկ փաստաթղթում հնարավոր չէր կանխատեսել, որ, օրինակ, կարող է  դիմացդ փոս լինի, եւ դու պետք է աչքերդ ներքեւ պահած լինես, որ չընկնես մեջը կամ երկու  մետր պետք է գնաս, հետո` շրջանցես փոսը: ՀԱՊԿը կենդանի մեխանիզմ է, եւ ծագեց ոչ  ստանդարտ իրավիճակ, որը, դժվար թե, կրկնվի, որովհետեւ այն բացառություն էր: Ամեն  դեպքում, բազմաթիվ երկխոսութունների արդյունքում խմբագրված փաստաթղթում  հնարավորինս ամեն ինչ նախատեսված է, եւ փորձել ենք մինիմալացնել բոլոր ռիսկերը: Խնդիրը  քննարկվել է, եւ հանգել ենք որոշակի բալանսի: Արդյունքում հաջողվել է գտնել փոխադարձ  ընդունելի որոշում: – Շատ խոսվեց այն մասին, որ այդ կերպ Յու. Խաչատուրովի հետկանչելը ՀԱՊԿ  քարտուղարի պաշտոնից հարված էր կառույցի հեղինակությանը: Ի՞նչ կասեք այս  մասին: – Իհարկե, չի կարելի ասել, որ սա դրական սցենար էր: Լավ կլիներ` առանց դրա խնդիրը լուծել,  բայց մյուս կողմից կյանքն անկանխատեսելի է, եւ դժվար էր պատկերացնել, օրինակ, երկու  տարի առաջ մտածել, որ այդպիսի զարգացում կարող էր տեղի ունենալ: Այնուամենայնիվ, սա  փաստ է, որին պետք է վերաբերվենք որպես անցյալ: Հարցն այն է, թե ինչ եզրակացություններ  ենք արել դրանից, եւ մարտավարությունը որն էր` այս ոչ ստանդարտ իրավիճակն օգտագործել  հարաբերությունների խզմա՞ն, քաոս ստեղծել կառույցի ներսում, թե՞ գնալ խելամիտ  կոմպրոմիսների եւ որոշում ընդունել: Կարծում եմ` արդյունքում հաղթեց կառույցի խելամիտ  մարտավարությունը, եւ ՀԱՊԿ անդամ պետություններն ընդունեցին, որ ՀԱՊԿ-ի ամուր լինելն առաջնային է, եւ անհրաժեշտ է գտնել իրավական փոխզիջումներ, որպեսզի  չվնասվի կառույցը: Ըստ իս, սա հաջողվել է, եւ այս խնդրի բուռն քննարկումները հիմա կարծես  մարել են, եւ չի խոսվում դրա մասին այդպիսի սուր տոնայնությամբ: Եվ ինչպես ասվում է  հայտնի երգում` […]

Մոլորակի ամենագեղեցիկ կանայք՝ The Fashion Awards-2017-ին /ֆոտո/

Նախօրեին Լոնդոնի Ալբերտ-հոլլում տեղի ունեցավ նորաձեւության աշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ The Fashion Awards-ը։ Այն իր շուրջ էր հավաքել նորաձեւության աշխարհի ամենահայտնիներին։ Կարմիր գորգին փայլում էին մոլորակի ամենագեղեցիկ կանայք՝ ամենահայտնի աստղերը։             

«… Ամոթ չի զգում, որ այդքան վատաբանում և ապատեղեկատվություն էր տարածում Սամվել Ալեքսանյանի նման օրինակելի մարդու մասին»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքը որոշել են արձագանքել բոլոր տեսակի ասեկոսեներին, որոնք տարածվում են իրենց ընտանիքի մասին… Պարոն Փաշինյանը, բան ու գործը թողած, հակաասեկոսային պատերազմ է սկսել… Facebook-յան իր վերջին ուղիղ եթերով պարոն Փաշինյանն անդրադարձավ մի քանի “ասեկոսեների” հերքմանը, որոնց, անկեղծ ասած, ես լուրջ չեմ էլ վերաբերվել, բայց, քանի որ պարոն վարչապետի հակափաստարկները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի