07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2019

Հայաստանում է Հունաստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:  

«Զինված ուժերի աչքերն ու ականջները հայ հետախույզն է». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հետախույզի օրն է։ Պատերազմում իրենց դժվարին մկրտությունը ստացած հայ հետախույզները փառք ու պատվով են դուրս եկել բոլոր փորձություններից։ Դժվար է պատկերացնել թե ինչ ավարտ կունենային բախտորոշ ճակատամարտերը, եթե չլիներ հետախույզի արհեստավարժ, հերոսական աշխատանքը։ Մեր հետախույզները շարունակում են իրենց կարևոր առաքելությունը առաջնագծում։ Նրանց ծառայությունը […]

ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդունել է Երևանում անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ Դաշնային խորհդրի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Նուռլան Նիգմատուլինին, Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Դաստանբեկ Ջումաբեկովին, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովին, Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […]

Մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ ուրեմն` հանգիստ նստեք տեղներդ… Հանրապետության մետրոյի հանրային տարածքում ասֆալտին խմբակային ծեփվելն ու դիվահար ծղրտոցները նորարարական արվեստ, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցում, պերֆորմանս ու մոդեռնիստական ճիչ համարողներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս` հանգիստ նստեք տեղներդ: Այո, դուք իրավունք ունեք լինելու գռեհիկ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ ու հակամշակութային: Դա ձեր անձեռնմխելի իրավունքն է: […]

Հայաստանի սահմանների վրա հարձակման դեպքում կգործեն ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված մեխանիզմները. Զատուլին

«ՀԱՊԿ անդամ երկրները հստակ պատկերացնում են ահաբեկչության վտանգը և կարևորում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, ունեն իրենց խնդիրն ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Ինչպես գիտեք, մենք Սիրիայում ենք գործողություններ իրականացնում, այդ թվում՝ ահաբեկչության ներփաթանցումը ՀԱՊԿ անդամ երկրներ կանխարգելելու նպատակով։ Կարծում եմ՝ բոլոր երկրների ղեկավարները շահագրգռված են այդ […]

Ուռուցք է եղել. Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վիրահատության մասին

Մեզ հետ կապված չնչին գործերով, ենթադրում եմ, ճնշում չի լինում դատարանների վրա, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ «Բայց մնացածի հետ կապված, շատ բիրտ ճնշում է իշխանությունն՝ առաջին դեմքերից սկսած», – ասաց նա։ Դիտարկմանը՝ կա՞ն ապացույցներ, Քոչարյանի որդին արձագանքեց՝ հիշեցնելով ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի մասնացկությամբ հեռախոսազրույցի […]

Հայաստանը ինտերնետային ազատության ցուցանիշներով առաջատարն է Ասիայում. «Freedom House»

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցային ազատություն ունեցող երկրների ռեյտինգային ցանկը: Հայաստանը եւս ներառվել է այս ցանկում՝ համացանցային ազատության 76 բալ գնահատման ցուցանիշով: «Freedom House»-ի մասնագետները ցանկը կազմելիս հաշվի են առել 3 գործոն՝ համացանց մուտք գործելու ինտերնետ հասանելիության խոչընդոտներ, կայքային սահմանափակումներ, օգտատերերի իրավունքների խախտումներ: «Հայաստանում շարունակվում են դրական փոփոխությունները՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից […]

Ադրբեջանին անհանգստացնում է այն, որ մենք Հայաստանին վաճառում ենք նորագույն զինատեսակներ. Կալաշնիկով

Ռուսաստանի Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, դիտարկմանը, թե Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ մեզ անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, Կալաշնիկովն ասաց․ «Իհարկե, դա անհանգստացնում է այնպես, ինչպես Ադրբեջանին էլ […]

Վյաչեսլավ Վոլոդինն ընտրվեց ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը վերընտրվեց ՀԱՊԿ ԽՎ նախագահի պաշտոնում: Այս մասին որոշումն ընդունվեց միաձայն: Վյաչեսլավ Վոլոդինը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. նոյեմբերից: Երևանում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի