23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը ինտերնետային ազատության ցուցանիշներով առաջատարն է Ասիայում. «Freedom House»

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցային ազատություն ունեցող երկրների ռեյտինգային ցանկը:

Հայաստանը եւս ներառվել է այս ցանկում՝ համացանցային ազատության 76 բալ գնահատման ցուցանիշով:

«Freedom House»-ի մասնագետները ցանկը կազմելիս հաշվի են առել 3 գործոն՝ համացանց մուտք գործելու ինտերնետ հասանելիության խոչընդոտներ, կայքային սահմանափակումներ, օգտատերերի իրավունքների խախտումներ:

«Հայաստանում շարունակվում են դրական փոփոխությունները՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո սկսված: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել օգտատերերի իրավունքների խախտման եւ ինտերնետ սահմանափակումների խոչընդոտների վերացման կողմնակից: Մասնավորապես նվազել են համացանցային լրագրողների նկատմամբ բռնությունները, իսկ թվային լրատվամիջոցներն ստացել են հսկայական ազատություն տնտեսական եւ քաղաքական ճնշումներից»,- ասված է կազմակերպության հաշվետվության մեջ:

«Freedom House»-ի հաշվետվության համաձայն՝ Հայաստանն ինտերնետային ազատության ցուցանիշներով դարձել է առաջատարն Ասիայում՝ կարողանալով շրջանցել անգամ Ճապոնիային եւ Հարավային Կորեային:

Հարեւան Վրաստանն ստացել է 1 բալ պակաս եւ նույնպես ներառվել է համացանցային ազատություն ունեցող երկրների ցանկում: Փոխարենը՝ տարածաշրջանային մյուս հարեւանները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, ներառվել են ինտերնետային սահմանափակումների եւ անազատ համացանց ունեցող երկրների ցանկում: Ադրբեջանը գնահատման արդյունքում ստացել է 39 բալ, Թուրքիան՝ 37 բալ:

Նշենք, որ նախորդ տարի եւս Հայաստանը ներառված է եղել ազատ համացանց ունեցող երկրների ցանկում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ