06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ երկրպագուն մինչ օրս գտնվում է ֆիննական բանտում

Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հոկտեմբերի 15-ին Ֆիննական Տուրկույում տեղի ունցած հանդիպման ժամանակ (0-3) գրանցվել է տհաճ միջադեպ, որի արդյունքում ՖԱՖ շարժման անդամ, Ազգային հավաքականի լավագույն երկրպագուներից մեկը, Հայաստանի հանրապետության քաղաքացի Երվանդ Իսմայիլյանը բերման է ենթարկվել Տուրկու քաղաքի ոստիկանություն, որտեղ և պահվում է մինջև այժմ (հնարավոր է նաև այլ մեկուսարանում)։

Հանդիպման ընթացքում Ֆին երկրպագուների կողմից պրովոկացիայի արդյունքում տեղի են տվել մեր երկրպագուների նյարդերը ինչի արդյունքում չեզոք գոտի է ուղարկվել ճայտրուկ, որը պատահմամբ դիպել է մի քանի անձանց։ Արդյունքում հենց խաղի ընթացքում Երվանդը, ով ըստ տեղեկությունների նետել էր ճայտրուկը, բերման է ենթարկվել Տուրկույի ոստիկանություն։ Ֆիննական ոստիկանությունը խաղից հետո Մեր հավաքականի երկրպագուներին, ովքեր ուղևորվել էին ոստիկանություն Երվանդի հետևից, հավաստիացրել է, որ կպարզի ամեն ինչ և հաջորդ օրը Երևանդի կճանապարհի հայրենիք, որը տեղի չի ունեցել։ Դեպքից անցել է երեք շաբաթից ավել իսկ Երևանդը դեռևս գտնվում է Ֆիննական բանտում։

Հայտնի է նաև, որ անգամ Երվանդին տրամադրված փաստաբանը չի խոսում անգլերեն, ինչը առանձնակիորեն դժվարեցնում է մեր հայրենակցի հաղորդակցությունը տեղի իրավապահ մարմինների հետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ