3 սպանված, 6 վիրավոր. Վանաձորի սպանդը անձնական վրեժխնդրություն է եղել: Գաղտնի խորհրդակցություն. Ժողովուրդ
Օրարթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է հրավիրել ոստիկանության ղեկավար կազմի հետ ու շատ խիստ է խոսել ապօրինի զենք պահելու թեմայի առնչությամբ: Մեր տեղեկություններով` շեշտել է` որքան ապօրինի զենք կա, ամբողջը պետք է հայտնաբերել: Բայց այս հայտարարության հենց հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, վրեժի ծարավը դարձյալ «գտավ» ապօրինի զենքը Վանաձորում: […]





































