Այսօր խորհենք մի վատ սովորության մասին, որ ունենք բոլորս
Այսօր խորհենք մի վատ սովորության մասին որ ունենք բոլորս.
Անցյալի ներկայությունը մեր կյանքում խանգարում է ապրել ներկան լիարժեք:
Մենք օրվա մեծ մասը անցկացնում ենք անցյալը հիշելով ու քննարկելով:
Սակայն եթե Աստվածաշունչ կարդանք, կտեսնենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս չի անդրադառնում մարդկանց անցյալին: Նա կամենում է,
որ անցյալը մեզ համար լինի միայն ուսուցիչ, ոչ թե ներկայություն:
Օրինակ` Մովսեսը Հին Կտակարանի և Պողոսը Նոր Կտակարանի գլխավոր դեմքերից են, երկուսի անցյալն էլ ոճրագործություն էր, բայց Աստված չանդրադարձավ նրանց անցյալին, այլ նրանց մղեց մարդկության փրկության գործին:
Ներեց Աստված: Այնպես ներեց, ինչպես Աստծուն է վայել, ոչ թե մարդու պես: Իրական ներելը այն է, որ ներելուց հետո Աստված նրանց մեղքերը չօգտագործեց գործողի դեմ և չհիշեցրեց երբեք: Իսկ ամարդը մարդուն
ներելուց հետո ամեն հանդիպմանը հիշեցնում է այդ մասին:
Օրինակ` Ղովտի կինը հետ նայեց, իսկ Պետրոսն ու Պողոսը, որ ՆԿ -ի մեծագույն դեմքերն են, հետ չնայեցին իրենց մեղքերին ու ինչպես Պողոսն է ասում նայում եմ նպատակակետին` Քրիստոսի միջոցով: Փիլիպ 3:1
Քանի որ մեր միակ ճշմարիտ աղբյուրը Աստվածաշունչն է, ուրեմն մենք էլ հետևեն նրա անսուտ խոսքին, և ապրենք ներկան ամեն օր` օրվա բաժին պատրականություններով և ապագան թող լինի մեր նպակատակակետը` Հիսուս Քրիստոսին հասնելու համար: Նույնիսկ վեճերի ժամանակ պետք չէ հետ գնալ, որովհետև երբ վեճը տեղափոխվում է անցյալ, արդի խնդիրը դարձյալ մնում է չլուծված` վեճը թեժանալու պատճառով: Նունիսկ մեր վեճերը թող սիրով լինի այսուհետ, բայց ջանանք թեկուզ վեճի ժամանակ մահու չափ վիրավորանք չհասցնենք միմյանց: Պետք չէ անընդհատ գոռալ, թե սիրում եմ քեզ, բայց նաև մի անտեսիր մարդու պետքերը, ու նրա կարիքը հոգա: Դա ևս սիրո ապացույց է:
Խաղաղ գիշեր ամենքիս` առանց վեճերի, Տիրոջ ողորմությամբ:
Ծովիկ Դավթյան