18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

Առաջին ծանուցումն ուղարկել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, հատուկ պահպանվող տարածք ապօրինի մուտք գործելու կասկածանքով

Narek Malyan-ի հրապարակած ծանուցագրին չարձագանքել ուղղակի անհնար է: Երբ Ոստիկանությունը նման «անաչառ» հետևողականությամբ սկսում է զբաղվել բոլոր ակցիաների ուսումնասիրմամբ, դրանցում հանցագործության հատկանիշներ բացահայտելու համար ակամայից հիշում եմ 2018 թ.-ի ապրիլ ամսվա առերևույթ ինքնիրավչությունները, որոնք ընդհանրապես քննության առարկա չդարձան անկախ դրանց բնույթից ու հետևանքից: Շատ կուզենայի, որ Ոստիկանությունը այսօրվա հրահանգավորված հետևողականությունը կիրառեր նաև 2018-ի ապրիլին՝ -երբ […]

Խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են. Կոնստանտին Զատուլինն Արցախում է

Չնայած բոլոր զոհաբերությունների, տառապանքի՝ Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքում հսկայական ձեռքբերումներ, Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովին «Իրավունքի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը։ «Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած մաքառման, եթե այն պարտադրվի նրանց։ Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա վստահ եմ, որ ողջամտությունը, բանականությունը և բարի կամքը կհաղթեն, և […]

Նոր նշանակումներ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամաններով երկու մարզում նոր ոստիկանապետեր են նշանակվել: Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը։ Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Հռոմում տեղի է ունենում Կենտրոնամետ Դեմոկրատ Ինտերնացիոնալի Գործադիր մարմպի նիստը (IDC-CDI Executive Committee Meeting), որը միավորում է 94 կուսակցություն 73 երկրներից։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս տարվանից հանդիսանում է այս խոշորագույն համաշխարհային քաղաքական ընտանիքի լիիրավ անդամ։ Նիստի ընթացքում բարձրաձայնել եմ Հյուսիսային Սիրիա թուրքական ռազմական ներխուժման […]

Ադրբեջանի նախագահի խոսքերն անհարգալից են ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ. Փաշինյան

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստորագրվելիք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագրին՝ նշելով. «Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին»։ Փաշինյանն […]

«Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի ». Շարմազանով

«Մեկը չկա՞ր Ալիեւին ասեր՝ տո այ խելոք, դու գնա քո «Ադրբեջանական լեգեոնից» խոսի, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կովկասյան ճակատում պայքարում էր խորհրդային բանակի դեմ: Նժդեհի որեւէ զինվոր երկրորդ աշխարհամարտի տարիներին չի կռվել խորհրդային զինվորի դեմ, իսկ ադրբեջանական կամ մահմեդական լեգեոնը կռվել է ու էն էլ ոնց: Ալիեւի հիշողությունը պետք էր թարմացնել իր սիրելի հերոսի՝ […]

Նիկոլ Փաշինյանի նոր մեքենան իրականում արժեցել է 500 հազար դոլար. Բորիս Մուրազի

«Օրերս մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի համար նոր մեքենա են գնել, որն արժեցել է 297 հազար դոլար։ Այսօր ճշտեցինք, որ մեքենան իրականում արժեցել է 500 հազար դոլար։ Մտա Դանիել Իոաննիսյանի «Փաստերի ստուգման հարթակ», տեսնեմ՝ մեր սխալ տեղեկությունը ստուգել են, թե չէ։ Ու ինչ տեսնեմ՝ չեն նկատել մեր սխալը»: Բորիս Մուրազի  

Նիկոլի պատասխանը տեղին էր. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում նախկիններին դեմոնիզացնելու հետեւողական արշավից ոգեւորված՝ Ալիեւը առիթավորվել էր, սեւացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին եւ մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր։ Երբ մի կողմ է դրվում ներքաղաքական օրակարգը եւ առաջ է տարվում պետականը։ Տեսնենք, օրինաչափ կլինի սա, թե ոչ … »։

Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիեւին /տեսանյութ/

Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք: «Մենք դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում մենք տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի