07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2019

Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենային թիվ… այդ պարագայում գործարաններում մարդասպանություն կլիներ. Հրաչ Բերբերյան

Այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, 30 տոկոսով պակաս ծիրանի բերք ենք ունեցել. պատճառը անձրևներն են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարին ծանր էր: Հորդառատ անձրևները բերեցին նրան, որ ծիրանի փոշոտումը դանդաղեց, զարմանում եմ, որ այս տարի Սևանից ջրառ կատարվեց, բայց ինչևէ, արդյունքում […]

Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը և իրականում փոխում է աշխարհը. վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի […]

Վիտալի Բալասանյանը ստիպված է եղել գնալ բաց բանավեճի և իր հարցազրույցում բացել է բոլոր փակագծերը /տեսանյութ/

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը լինելով մարդ՝ ով իրեն պատասխանատու է զգում Արցախի հետագա ճակատագրի հետ կապված, ստիպված է եղել գնալ բաց բանավեճի և իր հարցազրույցում բացել է բոլոր փակագծերը՝ մատնանշելով թե ինչ  է ասվում և ինչ է իրականում արվում: Մանրամասները՝ տեսանյութում:

Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. ՄԻՊ-ի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ:  «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ: Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է […]

Երևանում ոստիկանների վրա հարձակվողները 18 ու 16-ամյա եղբայրներ են. Վերջիններս ձերբակալվել են

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են: Հիշեցնենք՝ գիշերը Երևանում միջադեպի հետևանքով ոստիկան է սպանվել: Եվս մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու հոգի […]

Ծառայողական պարտականությունները կատարելիս սպանված ոստիկանի մահը երկրում տիրող բեսպրիդելի հետևանքն է

Ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկան : Սա երկրում տիրող բեսպրիդելի հետևանքն է, երբ ՊՊԾ գնդում զոհվեցին երեք ոստիկան ու մինչ օրս չտրվեց հստակ իրավաքաղաքական գնահատական: Ի դեպ, ամիսներ առաջ էլ տրանսգենդերները հարձակվել էին Կենտրոնի բաժնի ոստիկաների վրա: Վերադառնում ենք 90-ականներ՝ ամենաթողության ու անպատժելիության ժամանակաշրջան: Աղվան Պողոսյան

Պաշտպանյալի «ծռությունը». Անդրանիկ Թևանյան

Հարցն այն չէ, թե ով որ լրատվամիջոցի տեսանյութով է դիտել և ինչ սարքով է լսել Հայաստանի ու Արցախի ղեկավարների հանդիպումը (մի տեղ լսվում է «պարոն Սահակյան», մեկ այլ տեղ՝ «պարոն մարզպետ»)։ Հարցն այն է, որ պաշտպանյալից սպասելի է «Արցախի մարզպետ» դիմելաձևը, քանզի իր գիտությամբ ու իր ներկայությամբ դա մեկ անգամ արդեն արտասանվել է։ Բացի այդ՝ իր «ծռությունը» արդեն բացահայտ է […]

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի դեմ կոմպրոմատային փաթեթ է գործի դրվել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթին նոր, ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացման պատճառների մասին:  Բացի ուսանողների դժգոհություններից ու Թոխյանի՝ դասերից պարբերական բացակայելու հանգամանքից, նոր ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը կարճ ժամանակում բազմաթիվ սխալներ ու Թոխյանի կողմից ցուցաբերված անգործությունն ապացուցող, ինչպես նաեւ վարկաբեկիչ […]

Արցախի իշխանությունները որոշել են մերժել Սամվել Բաբայանին. Փաթեթը ՍԴ չի հասնի. Ժամանակ

«Արցախի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանի կողմնակիցների առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթը ԱԺ խորհրդարանը կմերժի, եւ այն չի հասնի Սահմանադրական դատարան: Այսպիսով, այդ դիմումը մերժելու քաղաքական պատասխանատվությունը կնկնի խորհրդարանական կուսակցությունների վրա: Դիմումի տակ ստորագրել են 20 հազար արցախցիներ, որը ընդունելու դեպքում՝ Սամվել Բաբայանը հնարավորություն կունենա մասնակցելու ԱՀ խորհրդարանական ընտրություններին»:  Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՍեպտեմբերիՆոյեմբերի