04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Պլան Բ` ցրել Սահմանադրական դատարանը. Ժողովուրդ

««Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործիքննությունը ՍԴ մերժումից հետո «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները քննարկում են, թե ինչ կարող են ձեռնարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած այս գործընթացը հաջողության հասցնելու համար:

Ի թիվս այլ տարբերակների, որոնց մասով տարբեր քրգործեր են հարուցվել Հրայր Թովմասյանի շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ, որպես լուծում նեղ շրջանակներում քննարկվել է Սահմանադրական դատարանը ցրել-վերակազմավորելու միջոցով նոր Գերագույն մարմին ստեղծելու գաղափարը՝ բնականաբար, նոր կազմով:

Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյան հրաժարականի հարցը քննարկելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել էր. «Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞չցրեցին»: Պատգամավորն ասել էր եւ կարդացել Սահմանադրության անցումային դրույթները, որոնք իրավունք ու հնարավորություն են տալիս, որ ԱԺ-ն ցրի այդ մարմինները: Եւ, ահա, իշխանությունները մտմտում են այդ ճանապարհով գնալու մասին:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Հ. Տիգրանյանի հետ` պարզելու` արդյոք իրենց խմբակցությունում քննարկվել է իր հնչեցրած տեսակետը առաջ տանելու հարցը, պատգամավորն ասել է, թե ՍԴ-ի հարցի վերաբերյալ խմբակցությունը դեռեւս որեւէ քննարկում չի ունեցել:

Հավելենք, որթեեւ դեռ պաշտոնապես չի հրապարակվել ՍԴ որոշումը՝ ինչ հիմնավորմամբ է բարձրագույն դատարանը մերժել ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք ընթացակարգային խախտումներ են մատնանշվել, օրենքների մեջբերումներ արվել, որոնք ԱԺ-ի կողմից շրջանցվել են կամ խախտվել, եւ իրավաբանական վրիպակներ: Ահա այդ իրավական հիմնավորմամբ էլ ՍԴ-ն մերժել է ԱԺ-ի դիմումը վարույթ ընդունելու հարցը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ