23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2019

«Կա՝ ԱՐՑԱԽԸ, ուրեմն՝ կա ՀԱՅԱՍՏԱՆԸ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախ ջան, մեր ազատ, անկախ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ջան, շնորհավորում եմ․․․ Տարիներ շարունակ ասվում է՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է,    Այսօր ես պնդում եմ՝ ԱՐՑԱԽՆ Է Հայաստանի անվտանգության երաշխավորը, կա՝ ԱՐՑԱԽԸ, ուրեմն՝ կա ՀԱՅԱՍՏԱՆԸ ․․․․   Կեցցե հայոց բանակը, կեցցեն բոլոր զինվորները, հրամանատարները, սպաներն […]

Այդ հարցի քննարկումն արդեն ձանձրալի է, որևէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև. Արարատ Միրզոյան

Տարեցտարի ամրացվել են Արցախի անկախության ամրության հիմքերն ու երաշխիքները և պետք է ասեմ, որ Արցախի ազատությունը և անկախություն գիտակցումը բազմաթիվ սերունդների նվիրական երազանք է եղել և այդ երազանքն այսօր իրականություն է, այս մասին Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:   «Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մեծ տարեդարձի կապակցությամբ: Բոլորս պարտավոր […]

Արցախի ճակատագիրը ողջ հայության ուշադրության կենտրոնում է. Վարչապետը շնորհավորել է Արցախի Հանրապետության հռչակման օրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էհղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ։   «Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ,   Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:   Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության […]

Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Արցախի հանրապետության Անխակության 28-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը բոլորիս համար նվիրական այս հոբելյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ  տարեդարձի առթիվ: Տոն, որն առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն ունի արցախցիների ու, առհասարակ,  աշխարհասփյուռ հայության համար: Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված անկախությունը պահպանելով […]

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ. նա կտեղափոխվի «Ռոմա» ակումբ /լուսանկարներ/

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմ։ Սպասվում է, որ այսօր հայազգի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պաշտոնապես կհայտարարվի՝ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Ռոմա»։   Նշվում է, որ Մխիթարյանը իտալական ակումբ է տեղափոխվելու վարձավճարով:      

Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ  սմարթ հեռախոսների  միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները. Ø  Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած  դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով: Ø  Բարելավել դպրոցների ֆինանսական վիճակը: Ստեղծվել […]

Գիշերօթիկ դպրոցների փակումը կբերի մուրացկանության աճի, երեխաները կհայտնվեն փողոցում. մասնագետ /տեսանյութ/

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում  անդրաարձել է հանրային աղմուկ բարձրացրած թեմային՝ գիշերօթիկ դպրոցների փակմանը: Հիշեցնենք,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել մի շարք գիշերօթիկներ. ինչի հետեւանքով ըստ մասնագետների՝  մեծ ռիսկեր կառաջանան եւ հետեւանքները ծանր կլինեն: https://www.youtube.com/watch?v=i3kIXbnTeeY

Էն ստամբուլյան կոնվենցիան որ հետաձգեցին, բա էն հարյուրավոր բռնաբարվողներն ի՞նչ եղան

Չհասկացա, էն ստամբուլյան կոնվենցիան որ հետաձգեցին, բա էն հարյուրավոր բռնաբարվողներն ի՞նչ եղան։ Աչքիս էլ նամակներ չեն գրում։ Դա արդար չի։ Պրոֆեսիոնալ բռնաբարվող կինը, որն ավարտել է համալսարանի բռնաբարվողական ֆակուլտետը եւ ունի բռնաբարվող-բակալավրի կոչում (ԲԲ), պետք է շատ փիս կերպով բռնաբարվի տարվա բոլոր եղանակներին եւ համապատասխան նամակներ գրի։ Նա պիտի կոչվի ՆԳԲԲ՝ նամակներ գրող բռնաբարվող բակալավր։ […]

Անցած քաղաքական ճանապարհի խորը ֆիլտրացված ռոլիկներով և ոչխարներին ներում շնորհելով գործը գլուխ չի գալու

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջ մտածում էի, որ վարչապետը շատ թե քիչ խորհրդականների կամ իր քաղաքական PR-ով և իմիջով զբաղվող թիմ ունի, որոնք շատ վատ են աշխատում նրա հանրային ընկալման և քաղաքական վարքաբանության ֆիլտրման վրա: Դատելով վարչապետի վերջին շրջանի հանրության հետ շփման, ակնկալվելիք ազդեցության էֆեկտի հաճախականությունից, որակից և մեթոդաբանությունից` կարծում եմ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված