03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը կտրուկ նվազել է. առցանց համակարգի ներդրման արդյունքները

Այս տարի առաջին անգամ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով` համակարգչի կամ  սմարթ հեռախոսների  միջոցով` https://hayt.emis.am կայքում:

Առցանց համակարգի գործարկման հիմնական նպատակները.

Ø  Բացառել առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղած  դժգոհությունները, արատավոր բարքերն ու կոռուպցիոն ռիսկերը: Բազմաթիվ ծնողներից նախարարությունը ստանում էր բողոքներ, որ երեխաներին չեն կարողանում գրանցել իրենց ցանկացած դպրոցում` մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի առկայության պատճառով:

Ø  Բարելավել դպրոցների ֆինանսական վիճակը: Ստեղծվել էր մի իրավիճակ,  երբ աշակերտների թվով ֆինանսավորմամբպայմանավորված, թերբեռնված դպրոցներն ավելի քիչ ֆինանսավորում էին ստանում, իսկ գերբեռնված դպրոցներում պետական միջոցների հավելում էր գոյանում` ստեղծելով անհավասար պայմաններ դպրոցների համար:

Ø  Առցանց համակարգն այս տարի Երևանում փորձարկվելուց հետո` հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծել:

Ամփոփելով առցանց համակարգի ներդրման արդյունքները` նախանշված բոլոր նպատակների ուղղությամբ առկա է դրական միտում: Մասնավորապես,  դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը.

Ø  Եթե 2018-19 ուստարում  Երևանում կար մինչև 25%-ով ծանրաբեռնված

(այսինքն՝ թերբեռնված) 1-ին դասարաններ ունեցող թվով 6 դպրոց, ապա այս տարի այդպիսի դպրոցների թիվն ընդամնեը 3-ն է, այսինքն`  նվազել է 50%-ով:

Ø  25%-50%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ միջին թերբեռնված) դպրոցների թիվը 37-ից  հասել է 31-ի` նվազել է 16%-ով:

Ø  Միաժամանակ 50,1%-75%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ քիչ թերբեռնված) դպրոցների թիվն ավելացել է 25-ից հասնելով 34-ի`աճել է շուրջ 36 %-ով: Այս փոփոխությունը կատարվել է առավել շատ թերբեռնված դպրոցների նվազման հաշվին՝ ավելի շատ առաջին դասարանցիներ ընդունելու արդյունքում։

Ø  75,1%-105%-ով ծանրաբեռնված (այսինքն՝ նորմալ) դպրոցների թիվն ավելացել է` 65-ից հասնելով 78-ի` աճել է  20%-ով:

Ø  Իսկ 105,1%-ից ավել ծանրաբեռնված (այսինքն՝ գերծանրաբեռնված) դպրոցների թիվը 22-ից իջել է 9-ի. գերբեռնված դպրոցների թիվը նվազել է 60 %-ով:

Առցանց համակարգի ներդրման արդյունքները`

Ø  Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է  առցանցհամակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական  դպրոցներում`  առաջին դասարան հաճախելու համար:

Ø  Երևանում որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավել թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):

Ø  Երևանում կտրուկ նվազել է գերբեռնված  և թերբեռնված դպրոցների թիվը:

Ø  Բողոքների թիվը, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կազմել է մոտ 1%, որը ցանկացած նոր համակարգի ներդրման համար նորմալ ցուցանիշ է:

Ø  Առցանց գրանցման համակարգը բաց է` հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ, այն այլևս չի փակվելու:

Ø  Կան ծնողներ, ովքեր սեպտեմբերի 2-ի դրությամբ դեռևս հայտագրում են իրականացնում` ընտրելով երեխայի դպրոցը:

Տեղեկացնենք` համակարգում ներառված Երևանի թվով 155 պետական հանրակրթական դպրոցներում օգոստոսի 31-ի դրությամբհայտագրվել է 12.015 երեխա` նախորդ ուսումնական տարվա 11.793 –ի համեմատ: Այս  ուսումնական տարում Երևան քաղաքի պետական դպրոցներում հայտագրվել է 222-ով ավելի շատ երեխա, քան նախորդ տարի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ