02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Արցախի հանրապետության Անխակության 28-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը բոլորիս համար նվիրական այս հոբելյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ  տարեդարձի առթիվ: Տոն, որն առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն ունի արցախցիների ու, առհասարակ,  աշխարհասփյուռ հայության համար:

Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված անկախությունը պահպանելով ՝ հայկական երկրորդ հանրապետությունն այսօր աշխարհին ներկայանում է որպես  ժողովրդավարական ու զարգացող երկիր, արցախցին շարունակում է ստեղծել ու արարել հայրենի հողում, կերտել մարտունակ ու օր օրի հզորացող բանակ: Ես բազմիցս ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի, և մենք մեր հնարավորության սահմաններում անում ենք ամեն ինչ:

Ուզում եմ առանձնահատուկ վերհիշել  արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիներին ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին, հերոսներ ծնած մայրերին ու ընտանիքներին: Արցախի անկախության համար մենք շատ թանկ գին ենք վճարել և պարտավոր ենք սրբության պես պահել ու պահպանել այն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ  նորանոր հաջողություններ պետականության կայացման ու ամրապնդման գործում: Աստված պահապան մեզ բոլորիս»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ