23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2019

«Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա». ՀՅԴ

Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ ՀՅԴ ՀայաստանիԳերագույն Մարմնի շնորհավորական ուղերձը Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։ Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի  եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն  ընդունեց  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝  […]

Եթե սեր չունենաս

Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են: Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ: Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ […]

Արցախի հայկոյացո՞ւմ. Արցախի ու Հայաստանի անվտանգությանը սպառնում է ոչ միայն տիտղոսային թշնամին, այլ նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը

Արցախի անկախության 28-ամյակին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը բավական վտանգավոր մտքեր է հայտնել։ Նա շարունակել է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության ավելացումն ու բաժանարար գծերի անցկացումը։   Պատասխանելով «Nouvelle d’Arménie» ամսագրի՝ Արցախին ու Արցախի իշխանություններին վերաբերող հարցերին՝ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն է տվել. «Պետք է հստակ ասել իրերը․ Արցախի իշխանությունները երկար աշխատել են նախորդ կառավարության հետ՝ բոլոր […]

Եթե արտգործնախարարը չի կարողանում բացատրել, իր տեղում չէ, եթե վարչապետը չի կարող կամ չի ուզում հասկանալ, նա իր տեղում չէ

Հայաստանի առաջին դեմքի անունից Արցախին, Ղարաբաղյան հակամարտությանը, հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող ցանկացած խոսք, քայլ, գործողություն պետք է լինի հաշվարկված, ռիսկերը գնահատած և զերծ պոպուլիզմից, միտինգային տրամաբանությունից, և իհարկե՝ կոմպետենտ ու տեղեկացված: Սեպտեմբերի 2-ի շնորհավորանքը պետք է լինի անթերի բոլոր իմաստներով՝ իրավական, քաղաքական, նաև՝ որևէ կերպ չպարունակող խնդիրներ ընկալումների և մեկնաբանությունների դաշտում: Եթե այս ամենը չի […]

Խայտառակություն է, որ այս օրով Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չէ. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսներին: Այնտեղ է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը. «Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորին Արցախի անկախության կապակցությամբ: Մենք տոնում ենք 28 տարին: Կարծում եմ՝ սա հարյուրավոր, իսկ եթե 1000 տարի հետ գնանք, մեր ունեցած ամենից մեծ հաղթանակն է»,-նշում է նա: […]

Թուրք լրագրողն անդրադարձել է Վիլյամ Սարոյանին

Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը: Հոդվածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրության մասին հատվածում թույլ է տալիս մի անճշտություն, որը, սակայն, որոշակի տարածվածություն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածված սխալի՝ Վիլյամ Սարոյանի իրական անունը Արամ է, իսկ ազգանունը՝ Քարաօղլանյան: Շփոթության պատճառը […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին և հավատավոր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Լեռնային Ղարաբաղի պետական այրերին և մեր ողջ հավատավոր ժողովրդին Արցախի Հանրապետության օրվա առիթով: Արդեն 28-րդ տարին […]

Կրթության ոլորտում ունենք խայտառակ վիճակ

Կրթության ոլորտում ունենք խայտառակ վիճակ։ Պրոբլեմների թվարկումը թերթի մի քանի էջ կգրավի։ Ըստ որում՝ մակարդակներից յուրաքանչյուրում՝ տարրական, միջնակարգ, բարձրագույն, ակադեմիական, դրանք ունեն խիստ սպեցիֆիկ, տեղական ու ազգային պատճառներ։ Մի խոսքով՝ պետությունը չի կարողանում ապահովել մարդու՝ կրթություն ստանալու իրավունքի իրացումից բխող ծառայությունների մատուցման պատշաճ միջավայր և հնարավորություն։ Հավելեմ նաև, որ Հայաստանը մի կողմից ՊԵՏՔ Է հոգա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված