14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Խայտառակություն է, որ այս օրով Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չէ. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այս պահին Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսներին: Այնտեղ է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը.

«Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորին Արցախի անկախության կապակցությամբ: Մենք տոնում ենք 28 տարին: Կարծում եմ՝ սա հարյուրավոր, իսկ եթե 1000 տարի հետ գնանք, մեր ունեցած ամենից մեծ հաղթանակն է»,-նշում է նա:

Լևոն Քոչարյանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի այն կարծիքի հետ, որ խայտառակություն է, որ այս օրով Արցախի ու Հայաստանի նախկին նախագահն ազատության մեջ չէ.

«Մենք բազմիցս ենք բարձրաձայնում, որ այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է և անթույլատրելի՝ հատկապես հաշվի առնելով այդ մարդու դերը մեր պատմության, Արցախի ազատագրական պայքարի, և շատ մեծ ձեռքբերումների համար, որ ունեն Արցախը և Հայաստանը»:

Լևոն Քոչարյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ լարվածություն կա Հայաստան-Արցախ հարաբերություններում. «Դա, իհարկե, ցավալի է, և պետք է ամեն ինչ անել, որ այդ լարվածությունը չլինի»: Պատճառների մասին խոսելով՝ Քոչարյանը նշում է անվստահությունն ու անկեղծության պակասը, որ կան ղեկավարների միջև:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ