11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ հարցի քննարկումն արդեն ձանձրալի է, որևէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև. Արարատ Միրզոյան

Տարեցտարի ամրացվել են Արցախի անկախության ամրության հիմքերն ու երաշխիքները և պետք է ասեմ, որ Արցախի ազատությունը և անկախություն գիտակցումը բազմաթիվ սերունդների նվիրական երազանք է եղել և այդ երազանքն այսօր իրականություն է, այս մասին Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
 
«Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մեծ տարեդարձի կապակցությամբ: Բոլորս պարտավոր ենք մեր ողջ ջանքերը ներդնել, որպեսզի փայփայենք ձեռք բերածը, կարողանանք ամրապնդել և հասցնել իր տրամաբանական հանգրվանին»,- նշեց ԱԺ խոսնակը:
 
Նա նկատեց, որ Արցախի շուրջ իշխանության և ընդդիմության միջև տարակարծրություններ չեն կարող լինել, քանի որ խոսքը հիմնարար արժեքների, նվաճումների և նպատակների մասին է, որոնց համար ժողովուրդը, որպես հանրույթ, հավաքվել և պետականություն է ստեղծել:

Արարատ Միրզոյանը խոսեց նաև Հայաստանի և Արցախի միջև տարաձայնությունների մասին պարբերաբար շրջանառվող թեմայի վերաբերյալ, նշելով, որ այդ հարցի քննարկումն արդեն ձանձրալի է.

«Նման բան հնարավոր չէ: Որևէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի և Արցախի միջև՝ անկախ նրանից, թե որտեղ ինչ քաղաքական իշխանություն կա»:

Խորհրդարանի նախագահը նաև ընդգծեց՝ պետք է շարունակել բոլոր հնարավոր հարթակներում շեշտել արցախցիների ինքնորոշման իրավունքը: Դա մարդու հիմնարար իրավունքներից է, և հայկական դիվանագիտությունն, այդ թվում՝ խորհրդարանական, բոլոր հնարավոր հարթակները պետք է օգտագործի՝ խնդիրն այս ասպեկտով ներկայացնելու համար:

«Որքան էլ մենք փորձենք հարցն առաջ տանել պատմական արդարության վերականգնման տեսանկյունից, միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ, այդուհանդերձ, աշխարհն իրավունքների և այդ իրավունքների պաշտպանության պատրասատակամության լեզվով է խոսում», – եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ