23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Եկ Դիլիջան. Սերժ Սարգսյանը բաց ու անկաշկանդ հանդիպում կունենա

Եռաբլուր այցելությամբ մեկնարկեց #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը: ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն ասաց՝ ֆորումը եռօրյա է, կուսակցականների համար:   «Աշխատանքները մեկնարկեցինք Եռաբլուրից՝ ֆլեշմոբով, որի նպատակն է պայքարել օր օրի ավելի ահագնացող արժեքաբանական ճգնաժամի դեմ: Շարունակությունը կլինի Դիլիջանում,որտեղ երիտասարդները տարբեր դասընթացների կմասնակցեն, կունենան ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներ ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ: […]

Տավուշի մարզում վթարի է ենթարկվել Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը․ կա 18 վիրավոր

Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկության 18 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու […]

Ինչո՞ւ ծրագրերը համաչափ չեն կատարում․Պավել Սաֆարյանը՝ թերակատարման մասին

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ կառավարությունն այս տարվա առաջին կիսամյակում ծախսերը թերակատարել է շուրջ 20%-ով։ ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցի քննարկումը պետք է դիտարկել՝ որպես պատճա՞ռ, թե՞ որպես հետևանք է այն քննարկվում։ «Որպես հետևանք՝ իհարկե, դա լավ չի, որովհետև ծախսերը պետք է այնպես պլանավորեն, որպեսզի կարողանան տարեկան բյուջեն համաչափ կատարել։ […]

Սոչիում հայերի հանդեպ խտրականությունը փաստող ձայնագրություն է հրապարակվել

Համացանցում ձայնագրություն է հրապարակվել, որը վկայում է, որ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների բողոքներն իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի վերաբերյալ ճիշտ են։ Գաղտնազերված ձայնագրության մեջ կինը հայ աշխատակցին հարցնում է, թե ինչու է նա Պուտինին բողոք-նամակ գրել, պետք էր լռել և չբողոքել։ Ռուս աշխատակցուհին հայուհուն հայտնում է, որ նրա՝ աշխատանքից ազատվելու պատճառը հենց այդ նամակն է, քանի […]

Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը Համահայկական 7-րդ ամառային խաղերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Հաշվի առնելով, որ սույն թվականի օգոստոսի 6-ից 9-ը Արցախի Հանրապետությունում անցկացվելիք Համահայկական 7-րդ ամառային խաղերին ներգրավված են լինելու մեծ թվով մարզիկներ և մարզիչներ, ինչպես նաև այս օրերին մենք հյուրընկալելու ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, համահայկական նշանակության միջոցառումն անվտանգ ու […]

Զարմանալի է, որ այս խնդրի շուրջ աղմուկ չեմ բարձրացնում մեր, այսպես կոչված, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում օրեցօր ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները՝ վթարներն ու վրաերթերը, որոնց հետևանքով կյանքից զրկվում են Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ։ Զարմանալի է, որ այս խնդրի շուրջ աղմուկ չեմ բարձրացնում մեր, այսպես կոչված, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչները։ Մի՞թե այդքան բարդ է ընկալել, որ ՃՏՊ-ների հետևանքով զոհված կամ հաշմանդամ դարձած յուրաքանչյուր անձ պոտենցիալ զինվոր […]

Մենք ձևական քայլում ենք եվրոպական արժեքների հետևից. Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է՝ եթե Ստամբուլյան կոնվենցիան հայտնվի ԱԺ-ում, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու

Եթե թեթև ձեռմամբ Ազգային ժողով հայտնվի Ստամբուլյան կոնվենցիան, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու․ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, որ թեև ԲՀԿ-ն որոշում չունի, բայց իրենց դիրքորոշումը հստակ է։ «Առիթներ ունեցել ենք խոսել կոնվենցիայի մասին, որը կանվանեմ չարիք: Խմբակցությունը որոշում կկայացնի, երբ հայտնվի ԱԺ տիրույթում, բայց մեր դիրքորոշումը միանշանակ է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված