06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ծրագրերը համաչափ չեն կատարում․Պավել Սաֆարյանը՝ թերակատարման մասին

«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ կառավարությունն այս տարվա առաջին կիսամյակում ծախսերը թերակատարել է շուրջ 20%-ով։ ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցի քննարկումը պետք է դիտարկել՝ որպես պատճա՞ռ, թե՞ որպես հետևանք է այն քննարկվում։

«Որպես հետևանք՝ իհարկե, դա լավ չի, որովհետև ծախսերը պետք է այնպես պլանավորեն, որպեսզի կարողանան տարեկան բյուջեն համաչափ կատարել։ Այսինքն՝ եթե եռամսյակային համամասնությամբ պլանավորված 20 մլրդ-ի ծախս չի կատարվում, դա ըստ էության միջոցների վակուում չի, բայց ֆինանսական կառավարման տեսանկյունից վատ ցուցանիշ է։ Բայց երբ նայում ենք՝ որպես պատճառ, թե ինչու են ծախսերը կրճատվել, նշանակում է, որ Ֆինանսների նախարարությունն ինչ-որ դրական վարչարարություն է իրականացնում, որովհետև ծախսերը չի կատարում զուտ նրա համար, որ ծախսեր կատարի և փողը տնտեսություն ներարկի»,- ասաց Պ.Սաֆարյանը։

Տնտեսության զարգացման վրա այդ թերֆինանսավորման ազդեցությունը, ըստ նրա, այդքան մեծ չէ. «Այդ 20%-ի մեծությունն այնքան չէ, որ տնտեսությունն ինչ-որ էական առաջընթաց կապահովեր։ Ավելի կարևոր է դրա պատճառահետևանքային կապը, քան հետևանքը, որ տնտեսություն չի մտել, ու դրանից ինչ-որ բացասական ազդակներ են եղել։ Դա ավելի երկրորդային է այն խնդիրներին, թե ինչու ծրագրերը համաչափ չեն կատարվում, ինչու ծրագրավորումն ադեկվատ չի կատարվում։ Դրանք ավելի կարևոր հարցեր են քննարկելու համար, քան, թե ինչու չի մտել տնտեսություն։ Կրկնեմ՝ դա գումարային առումով զգալի չէ, և դա հաստատ աշխատավարձ կամ կենսաթոշակ չի եղել, ու այն խնդիրը չէ, որ պետք է առաջնային քննարկել»։

Պ.Սաֆարյանի կարծիքով՝ այդ թերակատարումը ոչ այնքան Ֆինանսների նախարարության, որքան ճյուղային նախարարությունների խնդիրն է.

«Ես հիպոթետիկ պատճառ կարող եմ նշել՝ նախարարությունների միավորում է եղել, այդ ընթացքում, բնականաբար, ընթացիկ վատ հետևանքներ պետք է լինեն։ Մարդիկ նշանակվել են, մինչև պատվերներն են ձևակերպվել, մինչև միջոցառումներն են իրականացվել և ֆինանսավորման անհրաժեշտություն է եղել, այսինքն՝ ինչ-որ լագ է առաջացել։ Բայց սա հիպոթետիկ է, կոնկրետ պատճառներին, կարծում եմ, Ֆինանսների նախարարությունը կանդրադառնա»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ