01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սոչիում հայերի հանդեպ խտրականությունը փաստող ձայնագրություն է հրապարակվել

Համացանցում ձայնագրություն է հրապարակվել, որը վկայում է, որ Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների բողոքներն իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի վերաբերյալ ճիշտ են։

Գաղտնազերված ձայնագրության մեջ կինը հայ աշխատակցին հարցնում է, թե ինչու է նա Պուտինին բողոք-նամակ գրել, պետք էր լռել և չբողոքել։ Ռուս աշխատակցուհին հայուհուն հայտնում է, որ նրա՝ աշխատանքից ազատվելու պատճառը հենց այդ նամակն է, քանի որ իրենց մոտ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը բողոքում է, հարկավոր է սպասել, լռել, եթե մյուսներն էլ լռեին, միգուցե ամեն բան այլ կերպ դասավորվեր։ «Վիրավորական է, բայց լռիր»,- ասում է ռուս կինը։

«Ի՜նչ կապ ունի ազգությունը։ Քո մայրը ռուս է, դու ինչ կապ ունես, քո ազգանունը, պարզապես քո հայրը․․․»,- հավելում է կինը։ Հայուհին հեգնանքով նկատում է․«Պարզապես իմ հայրը․․․»։ 

Ռուս կինն ասում է, որ ամեն ինչ չէ, որ օդանավակայանի ղեկավարությունն է որոշում, «կան որոշ ծառայություններ, որոնք․․․»։ Կինը չի հստակեցնում խոսքը և հայուհուն առաջարկում է նոր աշխատանք գտնել։

 Հիշեցնենք, որ օդակայանի աշխատակիցներն ահազանգել էին, որ իրենց զանգվածաբար աշխատանքից ազատում են՝ ազգային խտրականություն ցուցաբերելով։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ