27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք ձևական քայլում ենք եվրոպական արժեքների հետևից. Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է՝ եթե Ստամբուլյան կոնվենցիան հայտնվի ԱԺ-ում, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու

Եթե թեթև ձեռմամբ Ազգային ժողով հայտնվի Ստամբուլյան կոնվենցիան, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու․ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, որ թեև ԲՀԿ-ն որոշում չունի, բայց իրենց դիրքորոշումը հստակ է։

«Առիթներ ունեցել ենք խոսել կոնվենցիայի մասին, որը կանվանեմ չարիք: Խմբակցությունը որոշում կկայացնի, երբ հայտնվի ԱԺ տիրույթում, բայց մեր դիրքորոշումը միանշանակ է՝ այն ամենն, ինչ ուղղված է մեր արժեհամակարգի դեմ, սպառնալիք է պետականությանը՝ դեմ ենք դրան, և կոնվենցիային էլ դեմ ենք քվեարկելու»,-ասաց նա և հավելեց, որ այդ դիրքորոշումը ձևավորվել է կուսակցության ղեկավարի ավանդական հայացքների և պատգամավորների կարծիքների շնորհիվ։ 

Ըստ Պետրոսյանի՝ ասում են, որ արդարադատության նախարարն իր ասուլիսում հայտարարել է, որ ոչ մի հակասող բան չկա կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության միջև։

«Խորհուրդ տալ չեմ ուզում, բայց կուզենայի, որ ովքեր պաշտպանում են, ուշադիր կարդան և իմանան, որ մեր Սահմանադրությամբ չի խրախուսվում բռնությունը. ամուսնություն, ընտանիք ասելով՝ հասկանում ենք արական և իգական սեռի միավորումը»,-ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ կոնվենցիայով ասում են, որ պետք է վերանայել սոցիալական դերի կարգավիճակը. «Այսինքն՝ տղամարդը տղամարդուն դառնա ամուսին: Մենք ձևական քայլում ենք եվրոպական արժեքների հետևից՝ որտեղ պետք է, չենք հասնում, երբ պետք չէ, հղում ենք անում եվրոպական արժեքներին։ Մենք հայ ենք ավանդապաշտ, չպետք է թույլ տանք, որ որևէ մեկը թքի դրանց վրա»։ 

Պատգամավորը նշեց, որ թեև ինքը բացահայտ անհանդուրժողականություն ունի ԼԳԲՏ գաղափարների տարածման դեմ, բայց նրանք կարող են իրենց կյանքով ապրել՝ առանց քարոզելու. «Իրանք թող ապրեն իրենց կայքով, մենք էլ մեր կյանքով: Իրավունք չունեն իրենց գաղափարախոսությունը տարածեն մեր մեջ։ Այն, ինչ սպառնում է մեր արժեհամակարգին, պետք է պայքարենք դրա դեմ»։ 

Նա օրինակ բերեց, որ սոցցանցերում ԼԳԲՏ մի ներկայացուցիչ գրել է, որ «հայ ազգը չոքելու է ԼԳԲՏ-ի առաջ»։

«Պատկերացնո՞ւմ եք՝ դա ԲՀԿ-ն ասեր, ինչպես կբզկտեին: Ինչո՞ւ չեք բզկտում այդ երկոտանուն, արձագանքե՛ք։ Ինձանցից սկսած՝ ոչ մեկ սուրբ չէ, բայց սուրբ չլինելով՝ կարելի՞ է  սրբապիղծ լինել»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ