23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Էդգար Խուրշուրդյանը ազատվեց աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով  Էդգար Խուրշուդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Խուրշուդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։

2019 թվականը կարող է մտնել պատմության ընթացքում ամենաշոգ տարիների հնգյակում

Հունիսին և հուլիսին Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի զգալի տարածքների պատուհասած շոգը՝ 2019 թվականը, կարող է մտնել եղանակի և կլիմայի կանոնավոր դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենաշոգ տարիների հնգյակում: Այս կանխատեսմամբ Ժնևում հանդես է եկել Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ): «2015-2019 թվականները կդառնան ամենատաք հնգամյա ժամանակաշրջանը»,- հայտարարել է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Փետերի Տաալասը՝ նշելով շոգի բացասական հետևանքները: Շոգը […]

Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է

Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության մեր գործընկերները, Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։ Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից։ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն  

Պետք է պայքարենք չարի դեմ, բայց ոչ այնպես, որ Աստվածային Սիրուց հեռանանք

Միայն թե չի կարելի չարանալ և չարի գործերը շտկել… Չարը, որը գոյություն ունի աշխարհում, չարով չեն շտկում: Աստված չարը չի ստեղծել: Տերը Ողորմած է: Աստծո ողորմածությամբ ենք միայն փրկվում: Փրկությունը միայն Աստծուց է… Մենք` ուղղափառ քրիստոնյաներս, ապրում ենք երկրի վրա, որպեսզի պատրաստվենք Հավիտենականության համար… Եվ պետք է պայքարենք չարի դեմ, բայց ոչ այնպես, որ Աստվածային […]

Վերաքննիչը բեկանել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն թույլատրելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը՝  բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։   «Այսօր Վերաքննիչ դատարանը բավարարեց Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը բեկանեց խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը», – այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Բակո Սահակյանը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։   Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։ 

Սա գիտեն նաև «հետևողական» ՀՔԾ-ն ու սրտի դատախազը

«Մարտի 1-ի» գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը օգոստոսի 4-ին ազատ արձակվեց: Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց, որովհետև պարզվեց , որ նրա զենքով չի կատարվել սպանությունը: Այս պատմությունը սկսվեց մեծ աղմուկով,  բայց  ավարտվեց՝ լուռ։  ՀՔԾ, դատախազություն, իշխանամետ լրատվամիջոցներ, իմքայլական պատգամավորներ լծվեցին մեծ աղմուկի կազմակերպման գործին։ Տակը դատարկ էր, […]

Նիկո՛լ Փաշինյան, երեկ ապացուցեցիր, որ ես ճիշտ էի, դու՝ սխալ, Շարմազանովը՝ վարչապետի հայտարարած գաղտնի զեկույցի մասին

«Խնդիրը ոչ թե այդ զեկուցի ինչպիսին կամ իրական լինել-չլինել է, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթական անգամ հայ հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ գցել, թեև դա իր մոտ չի ստացվի»,- Politik.am-ի հետ զրույցում նման միտք հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ մատնանշված գաղտնի զեկույցին:  Հիշեցենք, որ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան […]

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հռչակագիր է ընդունել

Ավարտվեց օգոստոսի 2-4 Դիլիջանում անցկացվող ՀՀԿ երիտասարդական կազմակերպության #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը։ Ֆորումի ավարտին մասնակիցները կազմեցին և ընդունեցին հռչակագիր։ Մասնավորապես՝ երիտասարդները անթույլատրելի համարեցին Հայաստանի և Արցախի միջև հակասությունյունների սերմանումը, պոպուլիզմի դրսևորումները, անհանդուրժողականությունը, խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները, հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավը։ «Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի