23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկո՛լ Փաշինյան, երեկ ապացուցեցիր, որ ես ճիշտ էի, դու՝ սխալ, Շարմազանովը՝ վարչապետի հայտարարած գաղտնի զեկույցի մասին

«Խնդիրը ոչ թե այդ զեկուցի ինչպիսին կամ իրական լինել-չլինել է, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հերթական անգամ հայ հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ գցել, թեև դա իր մոտ չի ստացվի»,- Politik.am-ի հետ զրույցում նման միտք հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ մատնանշված գաղտնի զեկույցին: 

Հիշեցենք, որ  Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ մի գաղտնի փաստաթղթի, որի մասին ասաց․ «2014թ.-ին պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել»:

Շարմազանովը ժողովրդին հորդորեց նման հայտարարություններին չհավատալ, քանի որ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ ասել է՝  վիճակը վատ է: Եթե անգամ այդ զեկույցն իրական է, ապա դրա մեջ չկա մի բան, որի մասին վարչապետը ավելի խիստ չի խոսել.

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝  կամ մի զեկույց, որից պարզվում է, որ ժողովրդի վիճակը շատ վատ է եղել, ինչի հետևանքով ես չկարողացա այս մեկ տարվա ընթացքում խոստումներս իրականացնել: Ասինքն՝  Փաշինյանը փաստում է, որ ինքը չի կարողացել կատարել ժողովրդին տված խոստումները, դրանք ձախողել է: Մի կողմ դնենք այդ զեկույցը եղել է, չի եղել, ինձ առանձնապես  դա չի հետաքրքրում: Նիկոլ Փաշինյանն իր հրապարակած թվացյալ զեկույցից հազարապատիկ անգամ ավելի խիստ ու վատ է  ներկայացրել Հայաստանի իրավիճակը»,- ասաց մեր զրուցակիցը: 

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության վերաբերյալ միայն մի բան կարելի է ասել՝ Շարմազանովը կամ ՀՀԿ-ն ճիշտ է, նա՝ սխալ: 

«Ես դեռ մայիսի 1-ին ասել եմ, որ ինքը չի կարող երկիրը ղեկավարել: Նա առիթ և պատճառ է փնտրում ժողովրդին բացատրելու համար, թե ինչու չի կատարել իր խոստումներն, իսկ այդ «ինչու»-ները հեքիաթներ են: Նիկոլ Փաշինյան, երեկ ապացուցեցիր, որ ես ճիշտ էի, դու՝ սխալ, դու պետական կառավարման գագաթին անելիք չունես»,- ասաց Շարմազանովը: 

politik.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ