23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Ոչ ոք բարոյական իրավունք չունի Բակո Սահակյանի հեռացման հարցը դնել կամ Արցախը տանել ցնցումների. Սասուն Միքայելյան /տեսանյութ/

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարների փոխհարաբերություններին, ինչպես նաև մեկնաբանել Բակո Սահակյանի հրաժարականի պահանջները: «Բակո Սահակյանը մինչև 2020 թ-ն Արցախի նախագահն է, և ոչ ոք բարոյական իրավունք չունի նրա հեռացման հարցը դնել կամ Արցախը տանել ցնցումների», – ասել է Միքայելյանը:

Դեմ գնա այն միջավայրին, որն այլասերում է ու մի հանձնվիր յուրաքանչյուր նոր մտքին

Փոքր ձուկը կարող է լողալ հոսանքին հակառակ, որովհետև այն կյանք ունի, մինչդեռ փայտի մեծ տախտակը շարժվում է հոսանքի հետ միասին, թեպետ այն մեծ չափեր ունի, բայց կյանք չունի:   Արդ, եղիր կյանքով լեցուն և դեմ գնա այն միջավայրին, որն այլասերում է ու մի հանձնվիր յուրաքանչյուր նոր մտքին, եթե այն դեմ է քո հոգևորին և սկզբունքներին: […]

Արտարժույթների փոխարժեքները

Rate.am-ը արձանագրել է օգոստոսի 6-ի դրությամբ հայաստանյան բանկերի կողմից գնվող և վաճառվող  արտարժույթների փոխարժեքները: Մեկ դոլարը գնվում է նվազագույնը 474 ՀՀ դրամ փոխարժեքով, վաճառվում` 477.50 ՀՀ դրամ փոխարժեքով: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքն է 475.50 ՀՀ դրամ, վաճառքը՝ 478.50 դրամ: Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 523 դրամով, առավելագույնը՝ 530.50 դրամ փոխարժեքով: Եվրոյի վաճառքի նվազագույն փոխարժեքը 533 դրամ […]

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել

Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին․ Ուղերձում նշվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր, Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու […]

Իջեւանի ծանր քարը. Հայելի

Ըստ ամենայնի` Իջևանի անտառային դեպքերը լրջորեն անհանգստացրել են ներկա իշխանություններին և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին` քաղաքական իմաստով: Իջևանի դեպքերը նա դիտարկում է քաղաքական հակամարտության, քան թե սովորական հանցագործության համատեքստում: Թերևս նաև սա է պատճառը, որ իջևանյան դեպքերի ուսումնասիրության գործը նա հանձնարարել է ոչ թե քննչական մարմիններին, այլ Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը Սևանում լրագրողների […]

«Համահայկական ստախոս եւ համահայկական դատարկախոս…». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ ԱԺ նախկին պատգամավոր  Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնացել Արցախում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցուն, ղարաբաղցուն, սահմանապահին, եւ երկիր պահող ժողովրդին , թուրքի կողքին ապրելով շատ ավելի հայ մնացած հային բացատրում է, թ ե ինչ է նշանակում հայ լինել, ․․խելքիդ ձյուն գա, տեղը չես բերում , այ տղա, էդ հրապարակը միացում է տեսել, […]

Մեկ-մեկ խունկ ծխիր,ամեն օր տերունական աղոթք արտասանիր, ու վերջապես գործ արա, Նիկոլ

«Մի ուրվական է շրջում երկրում՝ նախկինների ուրվականը կամ պաթալոգիկ կախվածություն անցյալից», – այս մասին նշում է Արթուր Թովմասյանը. «Նիկոլի վարքագիծը, որին պարտադրված ականատես ենք լինում արդեն  մեկ տարուց ավել,  պետք է,  որ լուրջ  հետաքրքրություն առաջացնի հոգեբանների կամ հոգեվերլուծաբանների մոտ,  ու իհարկե,  ժամանակը կգա,  եւ բոլորիս համար ամեն ինչ պարզ կդառնա: Բայց դա, ինչպես ասում են՝  հատված է ուրիշ ֆիլմից: Հիմա գանք  մեր խառը իրականությունների դաշտ ու հասկանանք,  թե ինչու նախկինների ուրվականը այդպես էլ հանգիստ  չի  տալիս մեր Նորին Ծամածռությանը:     Մերժել, փակել, ծեփել, փռել, վիզները ոլորել,ձերբակալել…    Ընդդեմ՝ միակ գաղափարախոսությունը, ինչի ներքո նորընծա դիկտատորը, որը Հայաստանը հռչակել է ամենաժողովրդավարական երկիրն աշխարհում,  տանում է մեզ դեպի ակնհայտ փակուղի՝հորջորջելով  այն ո՛չ ավել, ո՛չ պակաս,  ժողովրդավարության բաստիոն: Չկա գեթ մեկ ոլորտ, ուր հնարավոր լինի գրանցել գեթ մեկ առաջընթաց: 1.Տնտեսության անկում 2.Ներդրումների նվազում 3.Դատական համակարգի այլասերում 4.Խոսքի ազատության և մամուլի հանդեպ ճնշումներ 5.Արտաքին հարաբերություններում ճգնաժամ, 6.Ներքին թշնամիների փնտրտուք 7.Հասարակության պառակտում 8.Բանակի թուլացում, 9.Ոստիկանական համակարգի աղավաղում 10.Ազգային արժեքների արժեզրկում 11.Մշակույթի , գիտության, կրթության ոտնահարում 12.Ստի ու կեղծիքի գերհզոր դոզա 13.Մոլեգնացող վրեժխնդրություն ու վենդետաներ Սա այն չնչինթվարկումն է ամենիինչին ողջ եռանդովձեռնամուխ է եղել մեր թրաշամանուկային թայֆան ու, առանց այն էլ բարդ տարածաշրջանում,արտաքին մարտահրավերներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի