24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Պղծության ջատագով երեք և ավելի նախարարներ

Պղծության ջատագով երեք և ավելի նախարարներ արդեն կան, նրանց հանձնակատարներ էլ: Այսինքն. Նեռն է աշխարհում` խավարի նրա կարապետներով: Հայտնի է, որ Նեռին ու նրա այլասերած կարապետներին Աստծու օգնությամբ կարելի է հաղթել` Քրիստոնեական միաբանությամբ: Սուրբ Սահակ Պարթևը մեր օրերի մասին տեսած տեսիլքում հիշատակում է այդ հաղթանակների մասին: Որովհետև բազմաթիվ են Նեռի չարիքները: Միաբանվե’նք, սիրելի’ ժողովուրդ: Ո’չ […]

Ինչքան պաշտոնի համար հոգին սատանային ծախող ու անուղեղ կամակատար կար, բոլորը «հպարտորեն» հիմա էլ ծլում, ծաղկում ու բարգավաճում են…

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկուկես տարի է, ինչ իշխանահաճո շրջանակն օգտագործում է «…այ նախորդ ռեժիմի մնացուկներ, դուք խոսելու իրավունք չունեք» նեյրոլինգվիստիկ հնարքը… Հետաքրքիր է, սակայն, թե այս հնարքն ո՞ւմ է թիրախավորում, քանի որ, օրինակ, իմ իմացած, նախորդ ռեժիմի ժամանակ ինչքան ծանոթ-բարեկամով առաջ խցկվող մորթապաշտ կար, ինչքան տարատեսակ կապերի շնորհիվ տնտեսական առավելություններ […]

«Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։ Մնալու է կոկորդիդ»

Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է, դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյան:  «Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն […]

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության 2019թ․ օգոստոսի 6-ի  հայտարարությունն ակնհայտ ցուցադրում է քաղաքավարության և պարկեշտության հիմնական կանոններին  հավատարիմ մնալու, պետությունների միջև քաղաքակիրթ վարվելակերպի նորմերը, հատկապես երբ դրանք վերաբերում են հակամարտությունների լուծման խիստ բարդ և զգայուն գործընթացում ամենաբարձր մակարդակով ներգրավված կողմերին, պահպանելու Ադրբեջանի անկարողությունը։ Հայտարարության մեջ առկա անձնական բնույթի […]

Միստիկայից՝ բլեֆ. 168.am

Օրերս Նիկոլ Փաշինյանը, ով տասնօրյա արձակուրդում էր, հանդես եկավ իր հերթական լայվով և հանրության հետ իր մենախոսության մեջ խոսեց ինչ-որ «խորհրդավոր ու գաղտնի» փաստաթղթի մասին: Ըստ նրա, խոսքը Հայաստանում պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ցանցի կամ ճահճի մասշտաբների մասին 2014 թվականի ինչ-որ միստիկ գաղտնի զեկույցի մասին է: Ըստ էության՝ Փաշինյանն իր այս բացահայտմամբ ընդամենն արդարացնում է սեփական կառավարության […]

ԱԱԾ տնօրենը խուսափում է գործակալների մասին հարցից

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը,  լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել ամիսներ շարունակ հանրային-քաղաքական քննարկման ուշադրության կենտրոնում հայտնված հարցին՝ արդյո՞ք գործակալների ցանկի մասին խոսք կա: Հիշեցնենք, Հայաստանում գոյություն ունեցող գործակալների մասին Իրանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, որին այդպես էլ որեւէ կերպ իրավապահների կողմից արձագանք չեղավ: Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, թե գործակալների ցանկի մասին խոսելը ոչ կոռեկտ […]

Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրը ցանկանում են դարձնել պղծությունների որջ – Սոդոմ և Գոմոր

Շարունակում ենք ծանոթանալ ստամբուլյան չարաբաստիկ կոնվենցիային։ Այս կոնվենցիայի համաձայն ապաստան են տրամադրելու համասեռամոլներին ու նրանց հավասարեցված անձանց, որի արդյունքում Հայաստանը համարվելու է նրանց համար բարենպաստ երկիր։ Շատ երկրներից համասեռամոլների ու այլ այլասերվածների խմբեր գաղթելու են Հայաստան` այստեղ բնակություն հաստատելու համար։ Մենք, ունենալով շուրջ 30% աղքատություն, մեր պետական միջոցներից միլիոնավոր դոլլարներ ենք տրամադրելու այդ ներգաղթածներին ապաստաններ […]

Սա յուրովի պատասխան է ագրեսիային․ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ողջույնի խոսքը Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: 8Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Սիրելի՛ հայրենակիցներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր հիշարժան օր է Արցախի կյանքում. Համահայկական ամառային խաղերն առաջին անգամ անց են կացվում մեր հանրապետությունում: Ստեփանակերտում են գտնվում մայր Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից բազմաթիվ մարզիկներ ու մարզիչներ, երկրպագուներ ու պարզապես մարդիկ, ովքեր սիրում են սպորտը: […]

2050թ. ոչ ոք հաշիվ չի ներկայացնի՝ ինչու Փաշինյանի ասածը չիրականացավ. Առավոտ

Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն, վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք: 1/ Հիացական-հրճվալից-փառաբանական, մոտավորապես «առաջնորդի եւ ժողովրդի կատարյալ ներդաշնակության եւս մի ապացույց» կամ «եւս մի հուժկու հակահարված մութ ուժերին»:  2/ Հեգնական-չարախոսական «Նյու-Վասյուկի» «դատարկախոսություն» եւ այլն: Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել,  որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում  գոյություն ունի միայն տոտալիտար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի