ԱԱԾ տնօրենը խուսափում է գործակալների մասին հարցից
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում խուսափել է պատասխանել ամիսներ շարունակ հանրային-քաղաքական քննարկման ուշադրության կենտրոնում հայտնված հարցին՝ արդյո՞ք գործակալների ցանկի մասին խոսք կա: Հիշեցնենք, Հայաստանում գոյություն ունեցող գործակալների մասին Իրանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, որին այդպես էլ որեւէ կերպ իրավապահների կողմից արձագանք չեղավ: Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել է, թե գործակալների ցանկի մասին խոսելը ոչ կոռեկտ է:
Ի՞նչ փաստաթղթեր են անհետացել ԱԱԾ-ից.
«Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ում: Դրանց մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է ՀՔԾ, միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»:
Վանեցյանը նշել է, որ վերականգնված, ՀՔԾ-ին փոխանցված փաստաթղթերը քննիչների տրամադրության տակ են:
Անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերում է Մարտի 1-ին, եղել են շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնց վերաբերյալ նախաքննություն իրականացնող մարմինն առաջիկայում երևի որևէ բան կասի: