23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Որն է հայ կանանց գենետիկ առանձնահատկությունը․ գիտնականները բացահայտել են

Դանիացի, հայ, ռուս եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8 հազար տարիների ընթացքում գենետիկ տեսանկյունից բացարձակ չեն փոխվել։ Նման եզրահանգմամբ ուսումնասիրությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, հայտնում է Lenta.ru-ն։  «Մենք չկարողացանք հայ կանանց գենոֆոնդում որեւէ փոփոխություն գտնել այդքան երկար ժամանակահատվածի ընթացքում։ Սա շատ հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակահավածում տարածաշրջանը […]

Իրավապաշտպանության հոգեհանգիստը: Ստորացնում են մարդուն, կատարում են ինչ-որ մի անառողջի հրահանգը` պառկեցնել գետնին, որ նկարեմ

Ուղղորդված և քաղաքականացված իրավապաշտպանությունը հանրային այլասերման վառ դրսևորումներից է։ Խոսում ենք՝ երբ ասում են, լռում ենք՝ երբ հրամայում են։ Այս մեկ տարին ցույց տվեց, որ միֆ էր այն կարծիքը, թե միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տասնամյակների ընթացքում Հայաստանում ստեղծվել են իրապաշտպան կազմակերպություններ և իրավապաշտպանութունը Հայաստանում ինչ-որ մակարդակի է հասել։ Պարզվում է, որ տասնամյակներով Հայաստանում գործել է և […]

Քննարկման է ներկայացվել անցումային արդարադատության նախագիծը

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի վարչությունը։ «Դատական և իրավական բարեփոխումների նախորդ՝ 2018-2023 թվականների ռազմավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-19-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծը […]

Բռնապահպանական ցիրկ՝ գլենդելահերոսներով

«Սասնա ծռեր» հերոսական էպոսը դպրոցական նոր դասագրքերում կմատուցվի լրամշակված՝ նոր խմբագրությամբ Ծովինարը մեկուկես ափ ջրից հետո խմում է քառորդ ափ ջուր, ու ծնվում են Սանասարը, Բաղդասարը և Ամուլսարը… առաջինից սերում են խենթ հերոսները, երկրորդից՝ խելառ հերոսները, երրորդ եղբոր սերունդը գլենդելահերոսներն են… էպոսի նախասոցցանցային դարաշրջանի խմբագրությունները վերջիններին անարդարացիորեն մոռացության են մատնել… © բռնապահպանական ցիրկ Վահան Ասատրյան

Ինչո՞ւ է Փաշինյանը «Սորոսին» գործուղում Արցախ

Իշխանության ազգայինի դեմ մղվող պայքարը նոր հարթության մեջ է այլևս։ Ամուլսարի թեման սառեցրեցին, հետո ստամբուլյան կոնվենցիան։ Բնականաբար Փաշինյանը չի կարող բացահայտ հայտարարել, որ կողմ է Ամուլսարի, որպես հանք շահագործմանը և ստամբուլյան կոնվենցիային։ Եթե գնա նման քայլի ապա համաժողովրդական բողոքի մեծ ալիք կբարձրանա, իսկ եթե չգնա, կզրկվի իր սորոսական հզոր հենարան-թևից, վերջինս էլ իր ծրագրերն է […]

Սպասվող խոշոր կատակլիզմին Հայաստանը չի դիմանա

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խոշոր աշխարհաքաղաքական կատակլիզմներից առաջ Հայաստանում ակտիվանում են բնապահպանական շարժումները։ Այդպես փակվեցին ատոմակայանն ու Նաիրիտը, առաջինը մեծ ծախսերի գնով հաջողվեց վերագործարկել, իսկ ահա Նաիրիտն այլևս հնարավոր չեղավ վերագործարկել։ Նաիրիտի փակման արդյունքում անվերականգնելի վնաս հասցվեց հանրապետության ամբողջ քիմիական արդյունաբերությանը, փակվեցին Վանաձորի քիմիական գործարանը և այլ փոքր ձեռնարկություններ։ Ատոմակայանի փակման բացասական էֆեկտը շատ […]

Ի՞նչ է թաքնված նախարար-խորհրդատու սկանդալային պատմության հիմքում. 168 Ժամ

Առողջապահության նախարարությունում (ԱՆ) հատկապես նախարարամերձ պաշտոնյաները շարունակում են շշուկով ակտիվ քննարկել նախարար Արսեն Թորոսյանի խորհրդատու Գևորգ Թամամյանի օրերս արած ֆեյսբուքյան գրառումը, որով, հիշեցնենք, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուն յուրահատուկ բառամթերքով նկարագրել էր նախարարի իրական ունակություններն ու գործնական ֆեյք մղումները, մեղմ ասած` մերկացնելով հեղափոխական նախարարին և նրա գործունեությունը: «Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ […]

Սորոս լինի, մորոս լինի, Արցախում հաջողության հասնել չեն կարող որքան էլ շատ գումար ծախսեն. Tert.am

Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը, որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը: Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը: Ֆեյսբուքյան գրառումներից պարզ է դառնում, որ Արցախում այս կազմակերպության գործունեությունը միանշանակ չի ընդունվում: Շատերը գրում են, թե «սորոսյան […]

«Իմ Քայլը» կպառակտվի՞: Քաղաքական ճգնաժամի սցենարով. Ժամանակ

Հիմնավո՞ր է Ամուլսարի հարցի առիթով արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի դիտարկումը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթություններում դիտարկվում է առավելապես խորհրդարանական մեծամասնության պառակտման համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ մեծամասնության մի զգալի մասը դեմ է հանքի շահագործմանը, ինչի նախնական մտադրությունն իշխանությունն արտահայտել է: Իհարկե, պետք է արձանագրել, որ ամենեւին բացառելի չէ շրջադարձը եւ հայտարարությունը, որ վտանգներն այդուհանդերձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի