23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2019

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն այս տարի ԱԺ չի հասնի.Ռուստամ Բադասյան

Ստամբուլյան կոնվենցիան այս տարի Ազգային Ժողով չի գա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։  Հարցին՝ ներկայումս Ստամբուլյան կոնվենցիայի գործընթացն ինչ փուլում է, Բադասյանը պատասխանեց. «Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա՝ այս տարի Ազգային Ժողով հասնելու, որովհետև ընթացակարգի համաձայն հնարավոր չէր, որ այն գար ԱԺ։ Մինչև մենք […]

Հիմա Հայաստանում քաղաքական «բոմժերի» իշխանություն է ձևավորվել. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պլատոնն ու Արիստոտելն՝ ընդդեմ պողոսների Սոկրատից հետո Պլատոնն ու Արիստոտելը ձևավորեցին արևմտյան աշխարհի փիլիսոփայական ձևն ու բովանդակությունը: Հունական փիլիսոփայությանը հետագայում գումարվեցին հռոմեական իրավունքը, քրիստոնեական բարոյականությունը և բողոքական էթիկան: Արևմտյան աշխարհն այդ չորս վեկտորների վրա է «նստած»: Պլատոնից ու Արիստոտելից հետո քաղաքագիտական բոլոր պարադիգմաները տեղավորվում են նրանց բանավեճի […]

Ռուբեն Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է հետո․ ԲՈԿ

Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության եզրակացությունը՝ հաստատելով, որ դրանում տեղ են գտել տարբեր աղբյուրներից և հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։ Եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական […]

ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում։ Ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը […]

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ը առանձին շրջաններում, օգոստոսի 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-29-ն էապես չի փոխվի, օգոստոսի 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, […]

Սեպտեմբերի 29-ին երազում եմ, որ տեսնեմ Արցախում մեր Եկեղեցու բարձրագույն ղեկավարությանը, ՀՀ ու Արցախի բոլոր նախկին ու ներկա ղեկավարներին

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Նույնիսկ եթե երազանքները կատարվում են մասնակիորեն, մի դադարեք երազել»: Սա գրել էի օգոստոսի 6-ին Համահայկական օլիմպիական խաղերի բացման հետ կապված իմ մի պատկերացման մասին։ Հասկացողներն ու հիշողները շատ լավ հասկացան ու հիշեցին ինչ էի երազում, վստահ եմ։ Իսկ հիմա ասեմ, որ չեմ դադարում երազել ու մի նոր կոչ-երազանքով […]

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան» ընկերության և Ամուլսարի հանքի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան» ընկերության և Ամուլսարի հանքի հետ: Այս հարցն այսօր ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին: «Լիդիանի կայքում հրապարակված են բաժնետրերի ցանկը և այն ընկերությունների ցանկը, որոնք ֆինանսական ներդրում են կատարել տվյալ ծրագրում: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի մանակցությանը, բաժնետեր լինելուն, այդ […]

Լիդիան-ի հետ կատարվողը շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի ներդրումային միջավայրի վրա

Իրականության մեջ, Լիդիան-ի հետ կատարվողը շատ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Ընդորում արդեն մեկ է, թե ինչպիսի հանգուցալուծում կունենա այս հարցը։ Փաստ է, որ միջազգային ներդրողին շուրջ մեկ տարի է զրկում են աշխատելու իրավունքից, ինչը բերում է մեծ ֆինանսական կորուստների։ Սա տեսնելով ցանկացած այլ խոշոր ներդրող շատ երկար մտածելու է՝ մտնել մի երկիր […]

Սիփան Փաշինյա՛ն, 2 ամիս անցել է, արտերկրից չեկա՞ք. թե՞ գալու եք ընտրությունից առաջ. չգա՛ք, չե՛նք ընտրելու. Արճիսի բնակիչ

«Հարգելի պատգամավորներ, նախարարներ, փոխվարչապետ, վարչապետ, ես իմ տունը տրամադրում եմ ձեզ՝ եկեք, մի 10 օր ապրեք, կարողա դուք ապացուցում եք, որ հնարավոր է առանց ջրի յոլա գնալ»,- դիմելով կառավարության անդամներին՝ ասաց գյուղի բնակիչներից մեկը: «Հարգելի պատգամավոր Սիփան Փաշինյա՛ն, Դուք այն ժամանակ ասացիք, որ երկրում չեմ, արտերկրում եմ, կգամ՝ ձեր հարցերը կլուծեմ: Երկու ամիս անցել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀուլիսիՍեպտեմբերի